Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Ինչո՞վ է ԱՄՆ-ն առաջացրել Փաշինյանի դժգոհությունը. վարչապետը քննադատեց Ամերիկային

Հեղափոխությունը նաեւ դիվանագիտական համակարգի համար է շոկ, որովհետեւ դիվանագիտական աշխատանքը 20 տարի ուղղված է եղել կեղծված ընտրությունները, քաղբանտարկյալների առկայությունն արդարացնելուն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատությանը, թե արտաքին քաղաքականություն մշակողների եւ իրագործողների շրջանում գերակշռող է նախկին իներցիան եւ կրավորականությունը:

«Բայց ես չեմ եկել ասել՝ այ, երբ ես քաղբանտարկյալ էի, դուք գնում ասում էիք՝ ճիշտ է, ինքը պետք է նստի: Ես ասել եմ, որ համակարգը պետք է ցնցումներից զերծ պահել, որ իրենք ադապտացվեն իրավիճակին: Այո, ես տեսնում են այդ խնդիրները, բայց այն կարծիքին չեմ, որ պետք է գերանդին առնել, հնձել: Պետք է հասցեական մեր դեսպանների աշխատանքը հնագատենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, վարչապետը նշեց. «ԱՄՆ-ը շատ երկար ժամանակ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան ողջ աշխարհում: Ես ուզում եմ բոլորիս հարց տալ՝ իսկ ԱՄՆ-ը ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, առանցքով, էությամբ, ժողովրդավարական էին: Ես իրենց ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել: Ինչո՞ւ»: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարեւորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը  Ա կետից պետք է փոխարինեք Բ կետով»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում ձախողվել է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողվել եք, ինչո՞վ ենք ձախողվել: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետեւ այնտեղ մեր ձայնը լսելի է, եւ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այդտեղ թե մի ժամանակավոր պաշտոն մեկ ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս, դա էլ է գնահատման չափանիշ: Բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին ուրիշ են»:

Ավելի վաղ Արման Բաբաջանյանը ելույթ էր ունեցել եւ քննադատել ՀՀ արտաքին քաղաքականությունը. «Կառավարության ծրագրի հաշվետվության արտաքին քաղաքականության հատվածն ամենեւին հեղափոխական չէ: Արտաքին քաղաքականություն մշակողների եւ իրագործողների շրջանում գերակշռող է նախկին իներցիան եւ կրավորականությունը»,-ասել է Բաբաջանյանը:

«Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու վարչապետի նպատակադրումը, որ հնչել է վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը՝ 2018-ի մարտի 8-ին, աջակցության է արժանացել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում «Լուսավոր Հայաստանի» կողմից: Սակայն մի բան է նպատակադրումը, բոլորովին այլ բան է դրան հասնելուն ուղղված աշխատանքը: Դրա համար պահանջվում է մեծածավալ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք։, աշխատանք։ ոչ միայն Մինսկի խմբի անդամ երկրների, այլեւ Մինսկի կոնֆերանսի երկրների, տարածաշրջանում շահեր ու հետաքրքրություններ ունեցող այլ պետությունների հետ»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանք չեն տեսել անցած տարվա ընթացքում:

Պատգամավորի խոսքով, այս հարցում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի բացակայությունը ռիսկեր ու սպառնալիքներ է ծնում, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ անընդունելի էր համարվում բանակցային ձեւաչափի փոփոխությունը:

«Տարիներ շարունակ Հայաստանի ամենաֆունդամենտալ խնդիրներից մեկը եղել է միավեկտոր արտաքին քաղաքականությունը. «Թավշյա հեղափոխությունից հետո շատերի մոտ կար ակնկալիք, որ մեր արտաքին քաղաքականությունը կդիվերսիֆիկացվի, եւ վերջ կտրվի միագիծ քաղաքակությանը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Անցյալ տարի շարունակվեց մեկ ուժային կենտրոնի դոմինանտության վրա հիմնված արտաքին քաղաքական կուրսը: Հայ-ռուսական հարաբերություններում շարունակվեց պահպանվել անվստահության մթնոլորտը: Ասվածի վկայությունը գազի թանկացած գինն է, իսկ ԵՏՄ-ում Հայաստանի ազգային վարորդական իրավունքների չճանաչելը»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա խոսքով, անկախ հետագա զարգաումներից, պետք է արձանագրենք, որ ձախողել ենք ՀԱՊԿ-ի մինչեւ 2020 թվականը մեզ վերապահված գլխավոր քարտուղարի պաշտոնը պահելու հարցը:

«Միայն Ռուսաստանին ուղղված մեր արտաքին քաղաքականությունն ազդում է այլ ուղղություններով մեր հարաբերությունների վրա: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հայ-ամերիկյան եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Անցած տարվա ընթացքում հայ-մերիկյան հարաբերությունների օրակարգն այդպես էլ չլցվեց բովանդակությամբ: Դրան անգամ չօգնեց անգամ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը մեր երկիր, իսկ անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն այսօր կանգնած ենք հայ-ամերիկյան հարաբերությունների առնվազն տնտեսական բաղադրիչը վտանգի ենթարկելու փաստի առջեւ: Խոսքը Ամուլսարի սեփականատեր «Լիդիան» ընկերության մասին է, որը հայտարարել է ՀՀ-ի դեմ միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Նա հույսն հայտնեց, որ Փաշինյանի այցը Բրյուսել ամբողջությամբ կփոխի Հայաստան-ԵՄ հարաբերությունների որակը:

Բաբաջանյանն անդրադարձավ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու փաստին, նշելով, որ դա արժանացավ ԱՄՆ կոշտ արձագանքին:

Այնուհետեւ նա դիմեց ՀՀ վարչապետին՝ ասելով. «Թափ տվեք արտաքին քաղաքական գերատեսչությունը, ստուգեք, թե ինչ դիրեկտիվներ են նրանք իջեցնումմեր դիվանագիտական ներկայացուցչություններին, դեսպաններին, ստուգեք կատարված աշխատանքը տեղերում»: