Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը

Հայաստանը չի ընդունել ամերիկյան առաջարկը։ ՔՊ–ական պատգամավոր, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով, ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացիներն ունեին, բայց ՀՀ իշխանությունների համար ընդունելի չի եղել։ «Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– ասել է Արման Եղոյանը։

Շաբաթներ առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էր հայտարարել՝ Միացյալ նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Կարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:

Ամերիկյան առաջարկի վերաբերյալ մոտ տասն օր առաջ իր ասուլիսում խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը, հաստատել, որ նման առաջարկ կա։ Նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է նմանատիպ բոլոր առաջարկներով՝ Փաշինյանն ասել էր. «Հարավկովկասյանի երկաթուղու այդ դերի մեջ, օրինակ, կարող է լինել հայաստանյան-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Կարո՞ղ է լինել։ Տարբերակ է։ Կարո՞ղ է լինել նման տարբերակ, որ որևէ օտարերկրյա կազմակերպություն գրանցվի։ Հայաստանի պետական որևէ մարմին լիազորությունների սահմանափակում չունի այդ տարածքում, դա Հայաստանի լիարժեք իրավազորության ներքո գտնվող տարածք է»։

Ուշագրավ է, որ ամերիկյան առաջարկից հրաժարվելու մասին հայտարարում են Փաշինյանի՝ Ալթայ մեկնելու և ՌԴ վարչապետ Միշուստինին հանդիպելու օրը։ Իրանից էլ օրերս կսմթել էին, որ կարող են խնդիրներ ծագել արտատարածաշրջանային ուժերի ներգրավման դեպքում։

Ի դեպ, մինչ երեկ քպամերձ շրջանակները, հաստիքային արևմտամետներն ու մերձիշխանական փորձագետներն իրենց պատռում էին՝ գովելով ամերիկյան առաջարկը։ Թե ի՞նչ պատճառաբանություններ են բերելու իրենց հերթական անգամ «էշի տեղ» դնելու համար, պարզ չէ։

էմմի Նազարյան