Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ցանկության մասին՝ վտարել Մայր Աթոռից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հայտարարել է. «Դա միասին կանենք։ Պատրաստ եղեք»։ Հետաքրքիր է՝ կոնկրետ ո՞ւմ հետ է նա պատրաստվում պատերազմել Եկեղեցու դեմ և ո՞ւմ է կոչ անում պատրաստ լինել։ Կան տեղեկություններ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ կառավարությունն այս նպատակով հավաքագրում է «ապստամբների» խմբեր՝ կազմված հիմնականում անհասկանալի ու հաճախակի հակասոցիալական վարքագիծ ունեցող կերպարներից։ Ակնկալվում է, որ հենց նրանք են մասնակցելու Եկեղեցու վրա հարձակմանը, և հենց նրանց է ուղղված Փաշինյանի «միասին կանենք» կոչը։ Գումարած, իհարկե, քաղաքացիական հագուստով «իրավապահներին»:

Սակայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ անգամ իշխանություննեին չի հաջողվում նման նողկալի սրբապղծության մասնակցելու ցանկություն ունեցողներ հավաքագրել։ Ավելին, մեր տեղեկություններով, շատ ուժայիններ նույնպես չեն ցանկանում ներգրավվել։ Փաշինյանի հակաքրիստոնեական «նախաձեռնությունից» խուսափում են անգամ բարձր իշխանական մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրավական գնահատական տալ հնարավոր չէ, և ինքը չի պատրաստվում միանալ։ Եվ իրոք, նման բանին միանալուց հետո այլևս երբեք չես կարողանա մաքրվել։

Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Վեհարանի վրա հարձակվելու պլանը Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախօրեին՝ հենց Էջմիածնի Մայր Աթոռում՝ պատարագի ժամանակ։ Նշվում է, որ Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել հարձակման օրը, քանի որ նրան պետք էր համոզված լինել, որ Կաթողիկոսը ներկա կլինի եկեղեցում։ Ի վերջո, որոշել է գործել երաշխավորված կերպով՝ հենց այդ օրը պատարագի ժամանակ։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նման բան չի տեսել։

Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։

Կաթողիկոսի դեմ հարձակման մասին լուրը հնչում է ինչպես չար կատակ, սակայն իրականում զավեշտալի ոչինչ չկա։ Մեր երկրի ղեկին է մի անձ, որը հակված է էպատաժի և ոչ հավասարակշռված արարքների։ Եվ նա ղեկավարում է Հայաստանը իր պատմության ամենադժվար ժամանակամիջոցներից մեկում, երբ երկրի գոյությունն է կախված իր առաջնորդի որոշումներից։ Եվ տեսեք, թե ում ենք այս պահին թողել իշխանության ղեկին՝ մարդու, ով վիրավորում է բարձրաստիճան հոգևորականներին, արտահայտվում է ոչ պատշաճ բառապաշարով ու ծրագրում է հարձակվել Եկեղեցու ղեկավարի վրա տոնական պատարագի ժամանակ։ Դա նույն բանն է, ինչ ուղևորներով լեցուն մեքենայի ղեկին հարբած մարդուն նստեցնես:

Բայց «թավշյա» վարչապետի արարքներում միշտ կա որոշակի հաշվարկ։ Նկատենք՝ Եկեղեցու վրա հարձակումները Փաշինյանն սկսում է հենց այն պահին, երբ անհրաժեշտ է շեղել ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ցասում առաջացնող տեղեկությունից։ Իր սեռական օրգանի ցուցադրման մասին աղմկոտ գրառումը Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱԺ նախագահը հաղորդեց Հայաստանում 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի մասին։ Իսկ ներկայիս սրբապղծությունը շեղելու է ուշադրությունը ԱՄՆ-ից կասկածելի ընկերությանը Սյունիքի «միջանցքի» տարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկությունից, այսինքն՝ թուրքական էքսպանսիայի խորացման, որը մեծ բողոքի ալիք է բարձրացնում հայ հանրության մեջ։

Բայց, անկախ նրանից, թե ով է իրականում Փաշինյանը, մի բան ակնհայտ է. նա չի գործում հայության շահերից։ Սակայն ժողովրդավարական երկրներում նման ապազգային քայլերն ու ապազգային գործիչները երկար չեն կարող մնալ իշխանության ղեկին։ Արժե հիշել, որ ամեն դեպքում Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում