Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումն ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Խնդիրն այն է, որ արբիտրը ՀՀ-ից պահանջել է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել է չկասեցնել ընկերության լիցենզիաները ու որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները: Այս որոշման վերաբերյալ բազմապիսի ու շատ դեպքերում նաև իրարամերժ մեկնաբանություններ կան։

Քաղաքացիների ու վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ արբիտրի այս որոշումն արդեն իսկ Կարապետյանների ու ՀԷՑ-ի հաղթանակն է՝ որպես առաջին քայլ, որն ամրագրվելու է վերջնական որոշմամբ, իսկ իշխանականներն էլ նշում են, թե վաղ է խոսել հաղթանակի մասին, քանի որ դեռևս դատարանը պետք է վերջնական որոշում ընդունի։ Մյուս կողմից՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե կարող են և չկատարել այդ որոշումը: Կարծիքների նման շրջապտույտի մեջ խորանալը անիմաստ ու անարդյունավետ է: Սակայն ոչ պակաս կարևոր է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել արբիտրաժային դատարանի որոշումն ու դրա հետ կապված իշխանությունների արձագանքը։ Տեսեք, արդարադատության նախարարը հստակ նշեց, որ իրենք դատարանի որոշումը կարող են և չկատարել։ Դատարանի որոշմանը չենթարկվելու մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ՀԷՑ-ը բռնագրավելուց ու ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո դրանից բխող փոփոխություններն այդ ընկերությունում շարունակվում են։ Եվ ուրեմն, եթե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը չի կատարվում կամ դրա կատարումն արհեստականորեն ձգձգվում է, ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել։

Ընդհանրապես միջազգային ասպարեզում ընդունված պրակտիկա է, որ ներդրումներ են կատարվում այնպիսի երկրներում, որտեղ այդ ներդրումների և ձեռք բերված գույքի հետ կապված իրավունքների համար երաշխիքներ կան։ Իսկ այդ երաշխիքներն առաջին հերթին անկախ դատական համակարգի, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության առկայության դեպքում են գործում։ Այսինքն՝ երբ ներդրողը գիտի, որ իր միջոցները և կապիտալը օրենսդրական մակարդակով պաշտպանված են, ապա դա լրացուցիչ խթան է իր բիզնես գործունեությունը շարունակելու համար։

Բնական է, որ այն երկրներում, որտեղ բիզնեսները կարող են խլել, գործարարները խուսափում են ներդրումներ անելուց։ Իսկ Հայաստանի դեպքում, որտեղ տնտեսությունը մեծապես կախված է օտարերկրյա ներդրումներից և միջազգային վարկերից, նման անվստահությունը կարող է ծանրագույն ազդեցություն ունենալ։

Դրանից բացի, ներդրումային վստահությունը, նաև միջազգային վստահությունը կապված է այն բանի հետ, թե ինչպես է երկիրը կատարում իր միջազգային պարտավորությունները, օրինակ՝ միջազգային առևտրային պայմանագրեր, ներդրումային վեճերի լուծման մեխանիզմներ և այլն։ Եթե որևէ երկրում միջազգային դատարանների որոշումները չեն կատարվում, ապա այդ երկրի տնտեսության ու բիզնեսի նկատմամբ վստահությունը միջազգային մակարդակով է նվազում։ Իսկ դա Հայաստանի համար շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական առումով։ Սրանից հետո ո՞ր մի միջազգային կառույցը կամ գործարարը կցանկանա ներդրումային կամ տնտեսական փոխգործակցության տեսանկյունից որևէ առնչություն ունենալ Հայաստանի հետ, երբ մեկ անձի քաղաքական քմահաճույքից ելնելով կարող են անհատ ներդրողի բիզնեսը խլել զուտ քաղաքական հայտարարության համար։

Ի՞նչ կարող է լինել հետագայում: Բացառված չէ նաև, որ ՀԷՑ-ի հետ կապված այլ հայցեր ևս հետևեն միջազգային ատյաններում, որոնց արդյունքում արդեն Հայաստանը կարող է մեծ վնասներ կրել՝ պարտավորվելով վճարել ահռելի փոխհատուցում։ Ո՞ւմ հաշվին: Հասկանալի է, ոչ Նիկոլ Փաշինյանի կամ քպականների, այլ մեր բոլորի՝ հարկատուների հաշվին: Այսինքն, ինչպես փորձագետներն են նշում, Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը բոլորիս «քթերից է գալու»: Դեռ չենք խոսում էներգետիկ ճգնաժամի հնարավորության մասին, որն առանձին թեմա է:

Ըստ էության, ինչպես բոլոր հարցերում, ՀՀ օրվա իշխանություններին ո՛չ Հայաստանի տնտեսությունն է հետաքրքրում, ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ երկրի միջազգային հեղինակությունը, կարևորը իրենք ատամներով պահեն իրենց իշխանությունը ու բավարարեն Նիկոլ Փաշինյանի արկածախնդրական քմահաճույքները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում