Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը ոչ մի կերպ չի հանդարտվում և շարունակում է նորանոր սադրիչ, տրամադրություններ գրգռող, ծայրահեղորեն վիճելի հայտարարություններ անել թե՛ Լուսավորչի գահի, թե՛ կաթողիկոսության, թե՛ ՀԱԵ Կանոնագրքի... վերաշարադրանքի վերաբերյալ: Փաշինյանը լրջորեն, սիստեմատիկ կերպով, քայլ առ քայլ հետամուտ է իր կործանիչ նպատակներին՝ կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, վարկաբեկել ու գլխատել Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը, խարխլել ու խախտել Եկեղեցու բազմադարյա կարգերը, հատկապես ներքին կանոնակարգերը...

Մյուս կողմից՝ նա և իր քարոզիչները բավականին ագրեսիվ ու մոլորեցնող քարոզարշավ են ծավալել՝ փորձելով հանրությանը համոզել, թե իրենք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու դեմ են պայքարում, այլ... առանձին հոգևորականների: Ու իրենց մոլորեցնող քարոզարշավը կառուցում են, իբր, հոգևոր հայրերի բարեվարքության հարցով մտահոգությամբ: Հիշեցնենք, որ այս ամենն ուղեկցվում է ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հասցեին ամենագռեհիկ զազրախոսությամբ, անվանարկիչ «ստատուսաժայթքումներով», նույնիսկ «քրեական» հետապնդումներով:

Այո, այս ամենի խորապատկերում հստակ երևակվում է, որ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության թիրախում հենց Հայ առաքելական եկեղեցին է, այլ ոչ թե «առանձին հոգևորականներ»: Ըստ այդմ, իբր, «առանձին հոգևորականների» դեմ պայքարելու մասին Փաշինյանի քարոզչական թեզը, եթե չասվի՝ «կուտը», ոչ մի քննադատության չի դիմանում:

Ավելին, եթե դիտարկում ենք ոչ միայն վերջին շրջանի սուր զարգացումները, այլև փաշինյանական իշխանավարման շրջանի դրսևորումներն ու քայլերն, ընդհանուր առմամբ, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի հարվածային թիրախում 1724-ամյա Հայոց եկեղեցին է հենց: Այդ խճանկարը լրացնում են թե՛ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսին «կարգավիճակային» պահպանումից («ախռանայից») զրկելը, թե՛ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու, հոգևորականության, առհասարակ, հավատի վերաբերյալ ծաղրական հրապարակային արտահայտություններ անելը:

Մյուսը. Փաշինյանը գործնականում ասում է, թե... Ամենայն Հայոց կաթողիկոսին Լուսավորչի գահից զրկենք, նրա փոխարեն... մի ամուսնացյալ քահանա դնենք, որպես տեղապահ: Սա ուղղակի նշանակում է, որ Փաշինյանն ուզում է գլխատել Եկեղեցին:

Հայ եկեղեցին թողնել անղեկավար: Իսկ վերջնարդյունքում իր ձեռքը վերցնել Եկեղեցու կառավարումն ու ավելի հեշտ ավիրել: Դա բացարձակ բռնապետական դրսևորում է, այդպիսի փորձեր աշխարհում մեկ-երկու անգամ եղել են, բայց բոլորն էլ, ի վերջո, տապալվել են:

Լավ, իրենից բացի, էլ ո՞ւմ է այս ամենը ձեռնտու: Բնականաբար, հայության թշնամիներ Թուրքիային ու Ադրբեջանին: Այստեղ նույնիսկ մեկնաբանության բան չկա: Ու այն, որ իր քայլերով նա թելում է այդ տանդեմի «կարը», աչքի է զարնում նաև Եկեղեցու Կանոնագիրքը փոխելու նպատակադրումից: Փաշինյանին, տեսեք-տեսեք, դուր չի գալիս մեր Եկեղեցու Կանոնագիրքը: Այն, հասկանում եք... աշխարհաբար չի շարադրված:

Սկզբունքորեն, թշնամիներին չի բավարարում ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եկեղեցու, թող ներվի ասել, Սահմանադրությունը: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը երկուսն էլ ուզում է փոխել:

Այն, որ Փաշինյանի «փորացավը» որևէ առանձին հոգևորականի, կներեք, բարեվարքությունը չէ, ակնհայտ է նաև նրանից, որ այս ընթացքում նա գոնե մի անգամ չի խոսել Եկեղեցու գործունեության իրական խնդիրների, այդ գործունեության արդյունավետության մասին: Ուզում է զավթել ու վերջ: Նպատակների մասին ասացինք:

Ի հավելումն՝ նշենք, որ հաճախ առաջին պլան է մղվում (նաև Եկեղեցին պաշտպանողների կողմից) մեր Եկեղեցու միայն պատմական վաստակը, արժեքային նշանակությունը: Բայց կարևոր է հասկանալ, որ Հայ առաքելական եկեղեցին մեծ ծավալի աշխատանք է տանում նաև հիմա՝ թե՛ մատաղ սերնդի դաստիարակության հարցում, ի դեմս «Հայորդաց տների», թե՛ բարեգործական, բարեխնամ ծրագրեր է իրականացնում, թե իշխանության անտաղանդ ու անհոգի քաղաքականության հետևանքով պատերազմի միջով անցած ու հաշմված զինվորականների հոգսերով է զբաղվում: Ի լրումն՝ հոգևոր ծառայություն է ապահովում անազատության վայրերում, պարզ ասած՝ բանտերում: Նաև բանակում, այդ թվում՝ պատերազմի օրերին:

Մի խոսքով, Փաշինյանն, ըստ էության, ուզում է հագուրդ տալ իր բռնապետական հակումներին ու անծայրածիր ամբիցիաներին: Ուզում է Եկեղեցին ենթարկեցնել իրեն: Բայց, ինչպես Շիրազն է ասել, «...մենք հավերժ ենք մեր լեռների պես»: Իսկ շարունակությունը բոլորին է հայտնի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում