Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում ֆինանսական ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ դառնալով տնտեսությունների կայունության և զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը: Ֆինանսական համակարգի հիմնական նպատակը տնտեսության այլ հատվածների և բնակչության ֆինանսական կայունության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող երկրի համար:

Եթե նույնիսկ պետությունը հարուստ լինի ռեսուրսներով, սակայն չկարողանա կայուն ու արդյունավետ աշխատող ֆինանսական համակարգ ստեղծել, չի կարող նաև խթանել տնտեսության զարգացումն ու բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Վերցնենք Արգենտինայի օրինակը, որն ահռելի տարածք ունի, հանքային ռեսուրսներ ու մարդկային կապիտալ, բայց կայուն ֆինանսական համակարգ չձևավորելու արդյունքում մեկ ճգնաժամից մյուսն է թևակոխում։

Ու ինչպես ցանկացած ժամանակակից համակարգ, ֆինանսական գործառնությունների ոլորտը նույնպես կառուցված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որոնք նոր հնարավորություններ են բացում ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից, բայց, միևնույն ժամանակ, իրենց հետ բերում են խոցելիություն։ Իսկ առցանց ֆինանսական գործառնությունները վերջին տարիներին, ինչպես բազմաթիվ երկրների դեպքում, Հայաստանում ևս դարձել են ֆինանսական համակարգի անբաժանելի ու կրիտիկական մասը: Թվայնացման և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, բանկերն ու վճարային համակարգերը սկսել են առաջարկել ծառայություններ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, փոխանցումներ և ֆինանսական այլ գործարքներ առանց ֆիզիկական ներկայության: Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որտեղ խրախուսվում են անկանխիկ վճարումները՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու, թափանցիկության բարձրացման և գործարքների արագացման նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած բանկային համակարգի բավական կայացածությանը, առցանց գործառնությունների աճը բերել է նաև նոր մարտահրավերներ, այդ թվում՝ տեխնիկական խափանումներ, կիբեռանվտանգության ռիսկեր և համակարգերի հուսալիության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներից ամենաուշագրավը ArCa վճարային համակարգում տեղի ունեցած խափանումներն են, որոնք արդեն պարբերական են դարձել։ Որոշ ակի պարբերականությամբ նման խնդրի ենք բախվում, իսկ դա խորապես ազդում է հանրության վստահության և տնտեսական գործընթացների վրա: Ու այնպես չէ, որ գործ ունենք ինչ-որ երկրորդական վճարային պլատֆորմի հետ։ ArCa-ն՝ որպես վճարային քարտերի միասնական հարթակ, երկրի ներքին ֆինանսական ենթակառուցվածքների անկյունաքարերից մեկն է։ Այն միավորում է բանկեր, վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր՝ ապահովելով քարտային գործառնությունների հուսալիությունը, արագությունն ու միջբանկային փոխադարձ ճանաչելիությունը։

Թեև ArCa համակարգը երկար տարիներ համարվել է կայունություն ապահովող առանցք հայկական բանկային համակարգում, վերջերս տեղի ունեցած խափանումը ևս ցույց տվեց, որ համակարգի թվային ենթակառուցվածքները հագեցված չեն ճգնաժամային դիմադրողականության կամ արագ վերականգնվելու մեխանիզմներով։ Հերթական խափանումը մի քանի ժամվա ընթացքում ստիպեց հազարավոր քաղաքացիների ու տնտեսվարողների դադարեցնել առևտուրը, ի զորու չլինել կատարել քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ կամ դրանց համար երկար սպասել։ Ու մինչ խանութներում, սրճարաններում, բժշկական հաստատություններում և նույնիսկ հասարակական տրանսպորտում քարտով վճարումները դարձան անհնար կամ խիստ սահմանափակ, դա պատճառ դարձավ հանրային դժգոհության ալիքի հասունացման համար: Ըստ որում, խափանումների հստակ պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին: Չնայած ժամեր անց համակարգի աշխատանքը մասամբ վերականգնվեց, որոշ խնդիրներ, մասնավորապես բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում, շարունակեցին պահպանվել:

Այս խափանումները լուրջ հետևանքներ ունեցան ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տնտեսության վրա: Անկանխիկ վճարումների վրա հիմնված տնտեսությունում նման խափանումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: Օրինակ՝ առևտրի կենտրոններում և խանութներում վաճառքները կտրուկ նվազեցին, քանի որ սպառողները չկարողացան վճարել իրենց քարտերով: Հասարակական տրանսպորտում ուղևորները բախվեցին խնդիրների՝ փորձելով ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր, ինչը խաթարեց նրանց ամենօրյա ռիթմը:

Ավելին, այս խափանումներն, ընդհանուր առմամբ, բացասաբար են անդրադառնում անկանխիկ վճարումների նկատմամբ հանրության վստահության վրա: Իսկ ո՞վ պետք է պատասխանատու լինի այդպիսի խափանումների համար, այդպես էլ մնում է անհայտ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նման խափանումները կարող են ազդել նաև երկրի ընդհանուր ներդրումային գրավչության վրա։ Ֆինանսական ենթակառուցվածքների հուսալ իությունն ու թափանցիկությունը ներդրողների համար առաջնային ցուցանիշներից են։ Նրանց համար անհրաժեշտ է, որ պետության ֆինանսական հենքը աշխատի անխափան, տեղեկատվական անվտանգության ու տեխնիկական պաշտպանության պատշաճ մակարդակով։ Եթե նման խափանումները շարունակական դառնան կամ չվերլուծվեն խորքային մակարդակով, ապա դրանք կարող են ձևավորել կասկածամիտ մթնոլորտ՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների շրջանում, որքան էլ բանկային համակարգն ինքնին վստահություն ներշնչի։

Նմանատիպ իրավիճակը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ: Նախ՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, չնայած իր առավելություններին, պահանջում է ավելի հուսալի ենթակառուցվածքներ, որոնցից ամենակարևորը պաշտպանական շերտերի ստեղծումն է՝ խափանումների կամ կիբերհարձակումների ժամանակ այդ հատվածները գործարկելու նպատակով։ Տեխնոլոգիական խափանումները ցույց են տալիս, որ ներկայիս համակարգը բավարար ճկունություն և կայունություն չունի: Այնինչ, մեզ նաև նորարարական լուծումներ են անհրաժեշտ։

Մյուս կարևոր քայլն այն է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է դիվերսիֆիկացնի իր վճարային ենթակառուցվածքները՝ նվազեցնելու կախվածությունը մեկ օպերատորից: Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, ներառյալ ներդրումները տեխնոլոգիաներում, մասնագետների վերապատրաստումը և կարգավորող մարմինների ավելի ակտիվ դերակատարությունը: Ավելին, հարկ է պահպանել նաև կանխիկի շրջանառության մեծ ծավալը, որի դեպքում վճարային համակարգի խափանումներն էական ազդեցություն ունենալ չեն կարող ֆինանսական գործառնությունների իրականացման ժամանակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում