Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն»

Հայաստանի Հանրապետությունում ընթացող զարգացումները քաղաքական ճնշումների և պետական կառավարման խորը ձախողման ցուցիչներ են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեր զրույցում բարձրաձայնում է այն հիմնահարցերը, որոնք կանգնած են այս ամենի հիմքում՝ հատկապես ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։

«Ամբողջ աշխարհում գիտեն, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կրում է քաղաքական բնույթ», - հայտարարեց Պիպոյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները փորձում են պետականացնել ՀԷՑ-ը՝ փորձելով հանրությանը համոզել, թե սա արդարադատության ու արդյունավետ կառավարման անհրաժեշտ քայլ է։ Սակայն իրականությունը, Պիպոյանի խոսքով, բոլորովին այլ է։

«Այո, էներգետիկ համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նույնիսկ նախորդ տնօրինությունը չի առարկել դրանց մասին, բայց ՀԷՑ-ից բացի մենք ունենք նաև ԲԷՑ, որը պետական է։ Եվ համեմատելով երկու հիմնարկներում եղած խնդիրները, պարզվում է, որ ՀԷՑ-ը ֆանտաստիկ հիմնարկ է»։

Պետությունը, ըստ նրա, ձախողելով մեկ կառույցի կառավարումը՝ այժմ ձգտում է տնօրինել մի համակարգ, որի կառավարումը մասնավոր հատվածի ձեռքում ավելի արդյունավետ է եղել։

«Պետության կառավարման արդյունքում ԲԷՑ-ում ավելի վատ վիճակ է, քան ՀԷՑ-ում։ Ժողովրդական խոսք կա՝ ունքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Ոչ ոք չի առարկում, որ ունքն ուղղելու կարիք ունի, բայց պետք է այնպես ուղղվի, որ աչքը չհանվի, իսկ իրենք աչք հանող են»։

Ըստ Պիպոյանի, այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ թե՛ եկեղեցու, թե՛ բարերարների, թե՛ քաղաքական ընդդիմախոսների դեմ, ունի մեկ նպատակ՝ վախի մթնոլորտի ձևավորում։

«Հանրապետության տարածքում բոլորը գիտեն, որ քաոս է տիրում, Փաշինյանն իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալում է եկեղեցականների, բարերարների, քաղաքական ընդդիմադիր գործիչների։ Այս ամենը մի նպատակ ունի՝ ձևավորել վախի մթնոլորտ։ Գործող իշխանությունները բառացիորեն ձախողում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառությունների, և այդ ամենը փորձում են կապել ընդդիմադիր շրջանակների հետ»։

Պիպոյանը շեշտում է՝ այս իշխանությունները ժողովրդավար չեն, նրանք պարզապես իրենց հայտարարում են այդպիսին։

«Այս իշխանությունները չեն համարվում դեմոկրատ, այլ իրենք իրենց հռչակում են դեմոկրատ։ Նրանց արարքները ոչ մի կապ չունեն դեմոկրատիայի հետ, ավելին, գնում ենք դեպի կոշտ ավտորիտարիզմ»։

Խստորեն քննադատելով միջազգային իրավական որոշումների նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքը՝ մասնավորապես՝ ՀԷՑ-ի վերաբերյալ եվրոպական արբիտրաժի որոշման չկատարումը՝ Պիպոյանը մատնանշում է Հայաստանի արտաքին հեղինակության խիստ անկումը։

«Գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը չեն կատարում եվրոպական արբիտրաժային դատարանի որոշումները, բայց ամբողջ ուժով ցանկանում են գնալ դեպի Եվրոպա և համեմատվել նրանց հետ։ Գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները 90 % դեպքում իրար հետ չեն համընկնում, եթե ոչ՝ 99 %»։

Անդրադառնալով տնտեսական հետևանքներին՝ նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս արշավը բացասաբար է ազդելու ներդրումային միջավայրի վրա։

«Այսօր ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հետ չի կարող ուղղակիորեն չազդել հայկական տնտեսական կլիմայի վրա։ Գոյություն ունի ներդրումային միջավայր, դու ունես բարենպաստ միջավայր կամ անբարենպաստ, ինչպես եղանակային պայմաններն են՝ լավ եղանակի դեպքում մի բան ենք պլանավորում, վատի դեպքում՝ մեկ այլ»։

Բաբկեն Պիպոյանը եզրափակում է՝ Հայաստանը գտնվում է գլոբալ աշխարհակարգի փոփոխության գործընթացում, և սա պահանջում է ոչ թե ներհայաստանյան քայքայում ու քինախնդրություն, այլ՝ պետական և հանրային իմաստություն։

«Աշխարհակարգի փոփոխման գործընթացի մեջ ենք մենք այսօր, և շատ կարևոր է հասկանալ, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնում Հայաստանի հետ կապված ինչ որոշում է կայացվում։ Բայց ավելի կարևոր է, որ այս որոշումներից դուրս մենք պետք է հասկանանք, որ որպես հասարակություն մենք պետք է թույլ չտանք, որպեսզի Հայաստանի շուրջ որոշումները կայացվեն առանց Հայաստանի մասնակցության»։

Իրավական իշխանության խաթարման վերաբերյալ նրա գնահատականը խիստ է․