Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտնությունը հայաստանյան քաղաքական դաշտում, կալանավորումը և նրա նկատմամբ իշխանության բռնաճնշումները քաղաքական բացարձակ նոր իրողություն են ստեղծել Հայաստանում, հատկապես հուլիսի 4-ից հետո, երբ Կարապետյանը հայտարարեց՝ որակապես նոր ընդդիմադիր ուժ ստեղծելու և դրա միջոցով գործող վարչապետի պաշտոնանկությանը հասնելու իր մտադրության մասին։ Իշխող ուժը, բնականաբար, սկսեց կրկին չարաշահել «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը՝ փորձելով Ռուսաստանում ապրած և իր հարստությունը ոչ Հայաստանի հաշվին ստեղծած բարերարին կապել նախկինների հետ։ Թե որքան սին և անհեթեթ են նման պնդումները, կարող է փաստել յուրաքանչյուրը, անգամ իշխող թիմի անդամները։

Ամենակարևոր հարցը նոր ստեղծվող քաղաքական ուժի դեպքում այն է, թե ո՞վ է լինելու կուսակցության ղեկավարը և կամ ո՞վ է գլխավորելու ընտրական ցուցակը։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե քաղաքական թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը և նրա աշխատանքային հովանու ներքո կգնան առաջ։ Սահմանադրության համաձայն՝ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ քաղաքացին, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև վերջին 4 տարին մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։


Իսկ խոսելով Կարապետյանի նախկին իշխանությունների հետ նույնականացնելու փորձերի մասին, Նարեկ Կարապետյանը նշել է, թե Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր երկրի նախկին 3 ղեկավարների անցած ճանապարհից՝ դա տնտեսական ճանապարհն է։ «Գործակցությունը իշխանության ղեկավարների հետ եղել է, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկ են»,- նշել է Նարեկ Կարապետյանը, այդպես էլ բայց չի մանրամասնել, թե ով է լինելու իրենց ցուցակի առաջին համարը։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ցուցակը կարող է գլխավորել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Ընդ որում, Կարեն Կարապետյանը, ով ևս բնակվում է Ռուսաստանում, ֆորմալ առումով, Սահմանադրության պահանջները պահպանել է, մշտապես գալիս է Հայաստան, ամիսներ շարունակ ապրում Հայաստանում, և այդ կերպ գործող իշխանություններին զրկել է իր անունը ցուցակներից հեռացնելու հնարավորությունից։

Ինչը նշանակում է, որ Կարապետյանը բավականին լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի և հասկանում է, որ գործող իշխանությունները փորձելու են իր դեմ ևս ինչ-որ բաներ կազմակերպել։ Սամվել Կարապետյանի թիմից դեռևս ոչ հերքում, ոչ հաստատում են այս հանգամանքը, բայց առաջիկայում, երբ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելու փուլը մոտենա, իրավիճակն ավելի կպարզվի, հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու Սամվել Կարապետյանի ղեկավարած թիմը։

Իսկ այդ ուժը դառնալու է լուրջ այլընտրանք գործող իշխանությունների համար՝ հաշվի առնելով, թե հանրության մեջ գործարարի նկատմամբ ունեցած բավականին դրական և բարձր վերաբերմունքը և թե այդ ուժի ունեցած ռեսուրսները։ Իհարկե, չի բացառում, որ Փաշինյանը փորձի Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը չգրանցել։ Այդ դեպքում էլ, սակայն, ճար կա, կարող են մի քանի փոքր ընդդիմադիր կուսակցությունների դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ամեն դեպքում գործող իշխանության համար Սամվել Կարապետյանը բավականին լուրջ հակառակորդ է լինելու։

Անուշ Մանուկյան