Էջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն
Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:
Իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյո՞ք այս հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել: Հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:
Իրավապահները միևնույն ժամանակ զերծ են մնում գործի մանրամասները հրապարակելուց, եթե այլ ձերբակալվածների կամ մեղադրյալների դեպքում գործող իշխանությունը չի խորշում խախտել անմեղության կանխավարկածը, ու բոլոր փաստերը գրեթե բացահայտ հայտնում է հասարակությանը, ապա Էջմիածնի նախկին քաղաքապետի պարագայում, կարծես, ավելի հակված են տեղեկությունը թաքցնել։ Պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Դիանա Գասպարյանի ապօրինությունները վերաբերել են ոչ միայն իրեն, այլ նաև այլ քպականների և կարող են բավականին լուրջ ռեզոնանս առաջացնել։
Մյուս կողմից էլ Գասպարյանը 7 տարի շարունակ եղել է իշխող ուժի առանցքային պաշտոնյաներից մեկը, և ՔՊ-ում էլ հակված չեն նրան վերջնականապես պատժելու։ Իհարկե, մի կողմից «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է, թե պատժելու են բոլոր կոռուպցիոներներին, բայց և հասկանում են, որ այն չարաշահումներում, որոնցում մեղադրում են Էջմիածնի նախկին քաղաքապետին, հանգիստ կարելի է մեղադրել նաև իրենց։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնիսկ փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել Դիանա Գասպարյանի և նրա սկեսրոջ նկատմամբ քրեական վարույթը կարճելու հարցով, բայց Փաշինյանն առայժմ համաձայնություն չի տվել։ Ինքը՝ Գասպարյանն էլ, ըստ ամենայնի, մտադիր չէ լռել և պատրաստվում է քրեական գործը խորանալու կամ իրեն կալանավորելու հարց առաջանալու դեպքում բացահայտել բազմաթիվ այլ ապօրինություններ, որոնք իրականացվել են իր իշխանության վերին օղակների թողտվությամբ կամ էլ հանձնարարություններով։
Սոնա Ալիխանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան