Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Անի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է»

«Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կրում է մաքուր քաղաքական բնույթ, Կարապետյանը քաղբանտարկյալ է», – «Փաստ»-ի հետ զրույցում հիմնավորեց քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը։

Մեկնաբանելով ներկայիս իշխանության համատարած ձերբակալությունները՝ քաղաքական գործիչը շեշտեց, որ առհասարակ քաղաքական բռնաճնշումներն ունենում են երկու հետևանք.

«Առաջին դեպքում, եթե բռնաճնշումների ենթարկողը տիրապետում է բավարար ինստիտուցիոնալ և ազդեցիկ կարողությունների, որը վերածում է ուժ կիրառող գործիքների, այս դեպքում հասարակությունը սկսում է ճնշվել, վախենալ և լռել՝ հարմարվելով եղած ռեժիմին։

Երկրորդ դեպքում, եթե ուժ կիրառողը չունի բավարար կարողություններ տոտալ վերահսկողության և բռնաճնշումների, հասարակությունը կարող է ընդվզել դրա դեմ կամ պատժել կիրառողին՝ նրան զրկելով իշխանությունից։

Մեր հասարակությունը մինչև 2018 թվականն ապրել է անարդար սոցիալ-տնտեսական և հասարակական միջավայրում։ 2028 թվականին դուրս եկավ փողոց՝ վերահաստատելու արդարությունը, սակայն ընկավ մեկ այլ ծայրահեղության մեջ՝ սկսեց ուրախանալ ուրիշների նկատմամբ անարդարությամբ՝ չզսպելով անձնական ատելությունը։ Նույնը կասեմ իշխանության մասով․ ՔՊ-ն իշխանությունը վերցրեց ոչ թե նրա համար, որ ուզում էր վերականգնել արդարությունը, այլ ՔՊ անդամներն արդար չէին համարում, որ իրենք չեն օգտվում իշխանության բարիքներից և օգուտներից։ Եթե մենք բարոյապես առողջ և արդարամիտ հասարակություն լինենք, ապա Նիկոլ Փաշինյանը 2026-ին չպետք է ընտրվի»։

Խոսելով ՔՊ-ական իշխանությունների «դեմոկրատիզմից»՝ Անի Սամսոնյանն ընդգծեց․

«Այս իշխանությունները դեմոկրատ չեն, Հայաստանում էլ դեմոկրատիա չկա, սպանեցին։ Միայն նրա համար, որ Բրյուսելում գրկում են Փաշինյանին, չի նշանակում, որ նա դեմոկրատ է։ Քանի որ Արևմուտքը երկակի ստանդարտներով է շարժվում, այդ իսկ պատճառով աչք է փակելու այն ամենի վրա ինչ կատարվում է Հայաստանում՝ այդ թվում հարյուրավոր քաղբանտարկյալների։ Կարևորը Նիկոլ Փաշինյանն իրենց կամակատարը լինի և անի այն, ինչ ուզում են։ Այդքան բան։ Ինչպես Ալիևն է դիկտատոր, բայց իրենց տղան, այնպես էլ Փաշինյանն է հակադեմոկրատ, բայց իրենց տղան»։

Սամսոնյանը նաև զգուշացրեց տնտեսական հետևանքների մասին՝ ընդգծելով բիզնես միջավայրի խաթարման վտանգը․

«Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ ցանկացած խոշոր կապիտալ ունեցող գործարար, ում մոտ կառաջանան խնդիրներ, դրա հետևանքները կերևան նաև տնտեսության վրա, որովհետև արվել են ներդրումներ, վճարվել հարկեր և պահել աշխատատեղեր։ ՀԷՑ-ի խլումն արդեն իսկ ունենալու է ազդեցություն, որովհետև հոսանքը թանկացնելու են՝ հետևաբար թանկանալու են տնտեսվարողների ծախսերը, իսկ ՀԷՑ-ի դիմաց մեծ գումարային փոխհատուցումը հարկ վճարողի քթերից է գալու։ Ուղղակի այս իշխանությունը չունի պետական մտածողություն, բոլորը տառապում են կուսակցական փոքրոգի քինախնդրությամբ»։

Անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային որոշմանը՝ նա ասաց․

«Ստոկհոլմի առևտրային արբիտրաժային պալատի որոշումն էլ վերջնական չէ, միջանկյալ է, բայց մտահոգիչ է, որովհետև պալատը տեսել է պետության կողմից հակաիրավական միջամտություն օտարերկրյա ներդրումների և սեփականության նկատմամբ։ Եվ սա միակ հայցը չէ ընդդեմ Հայաստանի արբիտրաժային դատարաններում։ Իշխանություններն այս քայլերով ներդրողներին տալիս են հետևալ ազդակները․ Հայաստանում իրավական կարգը չի գործում, իշխանությունն է օրենքը, պետությունը կարող է ցանկացած ժամանակ ճնշումներով բաժնեմասեր ձեռք բերել, ներդրողները կարող են ենթարկվել քրեական և քաղաքական հետապնդումների և այդպիսով որևէ ներդրում և ներդրող պաշտպանված չէ։ Քաղաքական միջավայրն այլանդակեցին, ձանձրացան, հիմա այլանդակում են ներդրումային միջավայրը։ Հետո կգնան Եվրամիության առաջ ծուռ վզով մի երկու կոպեկ փող կուզեն, որ կարողանան թոշակ տան»։

Եզրափակելով՝ Անի Սամսոնյանն ասաց․

«Այս իշխանությունները ոչ մի բան չեն կարող անել, ոչ մի բանի ընդունակ չեն։ Սա միայն ես չեմ ասում, Նիկոլ Փաշինյանն անձամբ է դա խոստովանել կառավարության նիստերից մեկի ժամանակ։ Միակ լավությունը, որ պետք է անեն՝ հավաքեն իրենց իրերը և հեռանան 2026 թվականին»։