Արժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքը
Երևանի կենտրոնում իր սեփականությունը խլելու մասին որոշումը Արա Աբրահամյանը, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, որակել է որպես քաղաքական պատվեր:
«Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի որոշումն օրինաչափ չէ և քաղաքական պատվերի բնույթ է կրում: Այդ հողատարածքը պետությունից ես ձեռք եմ բերել քառորդ դար առաջ, որպես օտարերկրյա ներդնող՝ աճուրդի միջոցով և Հայաստանի օրենսդրության տառին համաձայն: Հակակոռուպցիոն դատարանն, իբր «ապօրինի սեփականաշնորհում» ճանաչելով այդ հողատարածքը, մեկ անգամ ևս հաստատեց, որ Փաշինյանի գրպանային իրավարար օրգանն է, նրա պատժիչ մահակը բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ներկա իշխանությունների քաղաքականության հետ»,- ասել է Արա Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ բիզնեսների տերերի նկատմամբ պայքարի այդ մեթոդները, վերջին հաշվով, քաղաքացիներին պատժելու միջոց են: «Որովհետև այդ այսրոպեական «սխրանքները» Հայաստանին զրկում են հեռանկարից, նոր աշխատատեղերից, լրջագույն հարված են հասցնում Հայաստանի ներդրումային հեղինակությանը: Չէ՞ որ բիզնեսը հասկանալի և պլանավորման կայուն հորիզոնի կարիք ունի»:
Աբրահամյանը միաժամանակ ընդգծել է, որ չի պատրաստվում փոխել իր համոզմունքները՝ ճնշումների հետևանքով: «Արժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին, այն՝ ինչը գին չունի. մեր հայրենիքը, պատմությունը, մեր հիշողությունը, ավանդույթները և քրիստոնեական հավատքը, Մեր Արցախն՝ իր հնագույն եկեղեցիներով, մեր Սյունիքն՝ իր հերոսական անցյալով»,- ասել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան