Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Քաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիր

Վերջին ամիսների զարգացումները վկայում են, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և իշխանության քննադատների նկատմամբ քրեական գործերի և կալանքների թիվն աճել է մտահոգիչ տեմպով։ Ըստ տարբեր իրավապաշտպան աղբյուրների՝ քաղբանտարկյալների թիվն այս ընթացքում ավելացել է առնվազն հիսունով։

Այս միտումը տեղավորվում է քաղաքական գործընթացների շրջանակում, երբ իրավական գործիքներն օգտագործվում են ոչ թե արդարադատության սպասարկման, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակներով։ Այս երևույթը հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ միջազգային իրավական պարտավորությունների՝ այդ թվում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

Իրավապաշտպան կառույցները, ինչպես նաև ԵՄ-ի և մի շարք այլ միջազգային գործընկերների արձագանքները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների թեման լրջորեն ընկալվում է որպես ժողովրդավարական նահանջ։ Դա անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի վրա։ Քաղաքացիական ազատությունների սահմանափակումը, հատկապես ազատ արտահայտվելու, հանրահավաքների և միավորումների ազատության խոչընդոտումը, ստեղծում են այնպիսի միջավայր, որը չի համապատասխանում ԵՄ-ի քաղաքական չափանիշներին։

Քաղաքական հետապնդումների թիրախ են դարձել ոչ միայն ակտիվ ընդդիմադիր գործիչները, այլև տարեցներ, մտավորականներ և այլախոհություն ցուցաբերող քաղաքացիներ։ Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ 70-ից բարձր տարիք ունեցող անձանց նկատմամբ կիրառվել են խափանման խիստ միջոցներ։

Նույնքան մտահոգիչ է նաև Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառվող պետական ճնշումների շարունակականությունը, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ աշխարհայացքային շերտեր։

Նմանատիպ մի օրինակ է նաև Սամվել Կարապետյանի՝ ապագա քաղաքական շարժման առաջնորդի ձերբակալությունը, որը բազմաթիվ իրավապաշտպանների, իրավաբանների և միջազգային հեղինակավոր գործիչների կողմից որակվել է որպես քաղաքական հետապնդման ակնհայտ դեպք։ Բացի այդ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նկատմամբ իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են պետականացման անվան տակ մասնավոր սեփականության ուժային զավթմանը, նույնպես ընդգծում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ուժգնացումը։

Այս պայմաններում ակնհայտ է դառնում, որ իշխանությունն ընտրել է ռեպրեսիվ գործելակերպ։ Սակայն այս մոտեցումը չի կարող ներքին և արտաքին ցնցումների առիթ չտալ։

Քաղաքական դաշտի բռնազավթումն ու ընդդիմախոսության լռեցման փորձերը վտանգում են թե՛ Հայաստանի ներքին ժողովրդավարական զարգացումը, թե՛ արտաքին ինտեգրացիոն հեռանկարները։ Քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծվի իրավական հստակության, միջազգային պարտավորությունների հարգման և հասարակական երկխոսության հիման վրա։ Այլապես, Հայաստանը ոչ միայն կմնա մեկուսացման վտանգի առաջ, այլև կկորցնի պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վերջին մնացորդները։