Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

ԱՄՆ-ը բացահայտում է իր նպատակները միջանցքի հարցում

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին պարտադրում է շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիրը, քանի որ ցանկանում է իր ձեռքը վերցնել, այսպես կոչված, «Միջին միջանցքը»։ Հիշեցնենք, օրերս հայկական կողմը հայտարարեց, որ մերժել են ամերիկյան առաջարկի քննարկումը, որով Վաշինգտոնը պահանջում էր վարձակալության հանձնել իրեն Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներին այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելը չափազանց անհրաժեշտ է։

Սենսացիոն բացահայտումը երեկ արել է Մոնտանայից հանրապետական սենատոր Ստիվ Դեյնզը, ով Հայաստան և Ադրբեջան այցելելուց, Փաշինյանի և Ալիևի հետ բանակցելուց հետո, հոդված է հրապարակել Wall Street Journal-ում։ «Նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքելու շեմին է։ Դա կլինի ուշագրավ նվաճում, ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղաղությանը։ Ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք տարածվում են ներգրավված երկրների սահմաններից շատ ավելի հեռու»,- գրել է սենատորը, հավելելով, թե Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը համատեղելով պրագմատիկ ստեղծագործ դիվանագիտության և երկու կողմերի համար ավելի պայծառ ապագայի խոստման հետ։

Սենատորը նաև հաստատել է, որ բոլոր այս գործողություններն իրականացվում են ընդդեմ Ռուսաստանի։ «Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը խաղաղել է տարածաշրջանային միջնորդի դեր՝ օգտագործելով այդ դիրքը հակամարտությունը բորբոքելու և իր հարավային հարևաններին թույլ ու մեկուսացված պահելու համար։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը և դիմում են ապագայի անկախ տեսլականներին, որոնք համապատասխանում են Ամերիկայի առաջնահերթություններին։ Տարածաշրջանը կձևավորի իր ապագան և դրա հիմքում ընկած է Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը, որը կարող է հիմք դնել բարգավաճման ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ հեռու։ Միջին միջանցքի աշխարհագրական դիրքը նրան տալիս է եզակի ռազմավարական և տնտեսական նշանակություն, գտնվելով Ամերիկայի հակառակորդների, Իրանի և Ռուսաստանի միջև։ Այն միակ հողակտորն է, որի միջոցով Կենտրոնական Ասիայից առևտուրը կարող է անարգել հոսել դեպի Արևմուտք»,- նշել է սենատոր Դեյնզը, հավելել, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է անհապաղ կնքեն այս համաձայնագիրը։

Ըստ էության, ամերիկյան պաշտոնյայի այս հայտարարությունը զգուշացում է երկու կողմերին, որպեսզի սեփական խաղը չխաղան և ենթարկվեն Վաշինգտոնի պահանջներին, իսկ «Միջին միջանցքի» վրա շեշտը դնելով՝ Նահանգները հաստատում է, որ ցանկանում է տարածաշրջանից կտրել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը, ինչը, նշենք գոյաբանական խնդիր կարող է առաջացնել Թեհրանի համար։ Տակավին վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև այաթոլայի խորհրդական Վելայաթին հայտարարել էին, որ այս ամենի ետևում տեսնում են Նահանգների ականջները, բայց և մտադիր չեն հանդուրժել նման զարգացումները, որոնք գոյաբանական խնդիր են ստեղծելու Իրանի համար։ Թե ինչպիսի՞ վտանգներ կարող է իր մեջ պարունակել ամերիկյան վերահսկողությամբ միջանցքի բացումը, թերևս պարզ է յուրաքանչյուրին։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը նման նոր արհավիրքի, թերևս՝ ոչ։

Անի Թորոսյան