Վլադիմիր Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ի դեպ, ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դա ռուսաց լեզուն է, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան