Շարունակում ենք ստանալ ահազանգեր այն մասին, որ, տարբեր uպառնալիքներով, քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր. Նաիրի Սարգսյան
Շարունակում ենք ստանալ ահազանգեր այն մասին, որ տարբեր սպառնալիքներով քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
հատկապես՝ համայնքային, ուսումնական, պետական այլ հաստատությունների աշխատակիցներ,
«Հայաստանը Ես եմ» նախաձեռնությունը շարունակում է ստանալ ահազանգեր այն մասին, որ տարբեր սպառնալիքներով քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր։ Մոլորեցնելով և հոգեբանական ճնշմամբ ներկայացնում են, իբրև թե չլրացնելու դեպքում չեն կարող ստանալ աշխատավարձ, օգտվել եկամտային հարկի վերադարձից և այլն։ Իշխանության կամակատարներն այսկերպ փորձում են իրականություն դարձնել մի օրենք, որը փաստացի տապալված է։ Օրենք, որը վնասում է հենց քաղաքացուն՝ ուղիղ հարվածելով գրպանին։
Հարգելի՛ հայրենակիցներ,
չվախենա՛ք, չընկրկե՛ք։ Սրանք թուլության և ստորության դրսևորումներ են, որոնցով փորձում են ձեզ ստիպել գործել ձեր իսկ շահերին հակառակ։
Հիշեցնում ենք, որ շարունակում են գործել «Հայաստանը Ես եմ» նախաձեռնության թեժ գծի ԱՆՎՃԱՐ հեռախոսահամարները, որոնցով կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգնության անհրաժեշտության, սպառնալիքների կամ հայտարարագրման հետ կապված ցանկացած հարցով։
Լրացուցիչ հարցերի կամ ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․
Համապետական և Երևան՝
011 65 96 96
043 09 00 07
043 00 30 60
098 11 83 21
Գյումրի՝
098 08 85 58»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան