Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Սյունիքը սոսկ սահման չէ, այլ ողջ տարածաշրջանի ճակատագիր»

Past.am-ի զրույցը՝ վերլուծաբան Արմեն Հովասափյանի հետ՝ Սյունիքի անվտանգության, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքաղաքական մարտահրավերների շուրջ

– Պարոն Հովասափյան, վերջին շրջանում Սյունիքի թեման կրկին հայտնվել է քաղաքական և ռազմավարական օրակարգի առաջնագծում։ Ի՞նչ է փոխվել, որ անվտանգային վերլուծություններն այսքան կտրուկ են։

– Մենք արդեն վաղուց ունենք մի իրավիճակ, երբ Սյունիքի խնդիրը դադարել է լինել զուտ սահմանային հարց։ Այստեղ ձևավորվել է մի յուրահատուկ գոտի, որտեղ խաչվում են տարածաշրջանային կոմունիկացիոն, էներգետիկ ու ռազմաքաղաքական շահեր։ Դա նշանակում է, որ Սյունիքի ճակատագիրը որոշիչ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։

– Անվտանգության լրջագույն ռիսկերից է նաև թուրքական ուժերի հնարավոր ներկայությունը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման տեղակայումը։

– Եթե թուրքական սահմանապահներն ինչ-որ ձևաչափով հայտնվեն Սյունիքում, օրինակ՝ որպես «միջանցքի ապահովման ուժ», ապա գործ կունենանք պետականության փուլային կազմաքանդման հետ։ Դա կլինի ոչ թե պարզապես մարտավարական նահանջ, այլ Արցախի կորստից հետո պարտադրված նոր շրջափուլի սկիզբ։

Նման տեղակայումը նշանակում է Հայաստանի սահմանների փաստացի ձևախեղում, իսկ ավելի խորքային մակարդակում՝ ՆԱՏՕ – Ռուսաստան հնարավոր բախման նոր ճակատ՝ արդեն Հայաստանի ներսում։ Արևմուտքը ներկայումս ակտիվորեն աշխատում է Փաշինյանի իշխանության հետ՝ աջակցելով նրան թուրքական փաթեթները կյանքի կոչելու հարցում։

– Իշխանությունները շարունակում են խոսել «խաղաղությունից», բայց շատերը համոզված են՝ Սյունիքի շուրջ ծավալվողը՝ շատ ավելի մեծ վտանգ է պարունակում։ Ձեր գնահատականը։

– Այո, իշխանությունները փորձում են այս վտանգը փաթեթավորել «խաղաղության» գաղափարական պատյանի մեջ։ Սակայն իրականում մենք գործ ունենք տարածքային ամբողջականության կորստի գործընթացի հետ։ Օրինակ՝ Վահագն Խաչատուրյանի՝ «Մեղրու դարպասները պատրաստ ենք բացել» արտահայտությունը հստակ բացահայտում է, որ այդ քաղաքական ուղղությունը համակարգված կերպով տանում է դեպի թուրքական օրակարգի տիրաժավորում։

Հասարակությանը նախ սովորեցնում են կորուստների անխուսափելիությանը, ապա այդ ամենը վերածում քաղաքականապես անպարկեշտ փաթեթի։ Դա նաև տեղեկատվական պատերազմի գործիք է։

– Որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական ճնշումների հետ։

– Առկա է հստակ շղթա։ Իշխանությունը, տեսնելով հնարավոր ազգային համախմբման միտումները՝ ընդդիմության, հոգևոր կառույցների կամ անկախ բիզնեսի շուրջ, փորձում է կանխել դրանք։ Պատահական չէ ընդդիմության սահմանափակումը, եկեղեցու նկատմամբ համակարգային հարձակումները կամ՝ Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսների դեմ իրականացվող քայլերը։

Փաշինյանի քաղաքականությունը հիմնված է հետևյալ հաշվարկի վրա՝ կանխել բոլոր հնարավոր ինքնուրույն կենտրոնների ազդեցությունը՝ լինի դա գաղափարական, հոգևոր, ֆինանսական, թե՝ տեղեկատվական։ Նա ուզում է ձևավորել հասարակություն, որը չունի հիշողություն, չունի սիմվոլիկ ուժեր, և վերածված է միայն հարկատու միավորների։

– Իսկ ընդդիմության դերակատարության ու հնարավորությունների մասին ի՞նչ եք կարծում։

– Սյունիքի թեման այսօր ընդդիմության համար ամենակարևոր հանգույցներից է։ Ի տարբերություն իշխանության՝ ընդդիմությունը հանդես է գալիս ինքնիշխանության վերականգնման օրակարգով։ Դա այն կետն է, որը կարող է վերածվել ազգային միասնության առանցքի։

Եկեղեցին, Սամվել Կարապետյանի նման հեղինակավոր գործիչները, անկախ խոշոր բիզնեսները կարող են դառնալ համախմբման շարժիչ ուժ։ Եվ հենց այդ պատճառով իշխանությունը նախապես փորձում է չեզոքացնել այդ առանցքները՝ կանխելով վերահսկողության կորուստը։

Սյունիքի ճակատագիրը միայն տեղի բնակիչներինը չէ։ Դա հայոց պետականության դիմադրողականության քննություն է։ Եթե այս փուլում ձախողվենք, ապա «խաղաղություն» կոչվող փաթեթը կդառնա լռակյաց համաձայնություն մի գործընթացի նկատմամբ, որը մեզ հեռացնում է անկախությունից։ Բայց եթե դիմադրենք, կարող ենք վերածնել այն ազգային կայունությունն ու ինքնագիտակցությունը, որի կարիքը հիմա առավել քան երբևէ ունենք։