Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ՌազմաՔաղաքական և Տնտեսական բնական դաշնակիցը. Խաչիկ Ասրյան
Վերջին 34 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:
Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:
Ավելին, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և պահպանելու, Հայաստանի տնտեսությունը անընդհատ զարգացնելու համար, պետք է Ռազմաքաղաքական Դաշինք և Տնտեսական Պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից, իսկական բարեկամ:
Այնուհետև, Հայաստանը, Իրանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի հայ - իրանական ռազմարդյունաբերական և արդյունաբերական գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի՝ Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։
Եվ, ամենակարևորը․ Հայաստանը ոչ միայն պետք է մերժի «Զանգեզուրի միջանցք»-ը պաշտպանելու համար Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանին՝ Իրանի թշնամի Ամերիկայի ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ իրականում՝ Ամերիկայի զինված ուժերի զորախմբի մուտքը Հայաստան, այլ պետք է մեկընդմիշտ մերժի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հորինված «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։
Հայաստանի հարավային, հյուսիսային, արևելյան և արևմտյան բոլոր ճանապարհները պետք է լինեն միայն ու միայն Հայաստանի Սահմանապահ զորքերի և Հայաստանի Մաքսային ծառայության վերահսկողության ներքո ու վե՛րջ։
Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային և, կամ ուրիշ որևէ մեկին, երբե՛ք:
Այո՛, Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ՌազմաՔաղաքական և Տնտեսական բնական դաշնակիցը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան