Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդին կոտրել չի հաջողվի

Դատախազությունը հաստատել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանը կալանավորված է հունիսի 28-ից, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Սրբազանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան կալանքից ազատելու վերաբերյալ։

Ըստ իրավապաշտպանների՝ մեղադրանքը հաստատելուց հետո, Աջապահյանին կալանավորելու անհրաժեշտությունը անհետացել էր և օրենքով պահանջվում է նրան ազատ արձակել։ Սակայն փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, ոչ Աջապահյանի, ոչ էլ մյուս քաղբանտարկյալների դեպքում իրավական կատեգորիաներով չի առաջնորդվում, փորձում է պատժել այդ մարդկանց, իսկ որպես պատիժ հասկանում են միայն կալանավայրում պահելը։ Առավել ևս, որ Միքայել Սրբազանին Բագրատ արքեպիսկոպոսին և գործարար, բարերար Սամվել Կարապետյանին պահում են ամենաամուր քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ «Երևան-կենտրոն»-ում։

Այդուհանդերձ, գործող իշխանություններին այդպես էլ չի հաջողվում կոտրել քաղբանտարկյալների կամքը, շատերը, այդ թվում նաև Միքայել Սրբազանը ուղերձներ են հղում բանտերից, նշելով, որ շարունակելու են իրենց պայքարը Հայաստանի Հանրապետությունը զավթած իշխանությունների դեմ։ Փաշինյանի ողջ նպատակը նման դատական շոուներով, ընդդիմախոսներին նեղելով և կալանավորելով մինչև 2026 թվականը ձգելն է, այն ժամանակ էլ ընտրությունները կեղծելու միջոցով հերթական անգամ վերարտադրվելը։

Արդյո՞ք հայ հասարակությունը կհանդուրժի նման իշխանություն, պարզ կլինի 2026 թվականի հունիսին, երբ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ ընդդիմության համախմբման և միասնական ճակատով հանդես գալու իրական հրամայական է առաջացել։

Մարիա Անանյան