Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը և Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը. Middle East Eye

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ տարածաշրջանային աղբյուրներ: 

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Middle East Eye-ը հիշեցնում է, որ չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանի պահանջներից գլխավորը այն է, որ ՀՀ-ն փոփոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելով «Ադրբեջանի տարածքին» (չակերտները՝ Tert.am) վերաբերող հղումները, մի քայլ, որը կպահանջի համազգային հանրաքվե Հայաստանում։

Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական ​​ձեռքբերում։

Երկուշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ գագաթնաժողովի մասին տեղեկացնելու համար, MEE-ին հայտնել է տարածաշրջանային երրորդ աղբյուրը։ 

MEE-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարություններին։

Հիմնական վիճելի կետերից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն իր մեջ կրում է իռեդենտիստական հետևանքներ իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար։

Անցյալ ամիս ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել է, որ ամերիկյան ընկերությունը կարողանա վարձակալել և շահագործել միջանցքը 100 տարով՝ նպատակ ունենալով լուծել երկու կողմերի մտահոգությունները տրանսպորտային երթուղու անվտանգության և հուսալիության վերաբերյալ։ Սակայն Հայաստանը մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ իր ինքնիշխան տարածքը վարձակալության չի տրամադրի որևէ երրորդ երկրի։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը MEE-ին հայտնել է, որ Թուրքիան սկզբում առաջարկել է միջանցքը կառավարելու մասնավոր ընկերության գաղափարը, որը հաստատվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։

«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչը անընդունելի էր Բաքվի համար», - բացատրել է աղբյուրը։