Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Նոր Քեմպ Դեվիդ-Մյունխենյան թուղթ-դատապարտված աղբ դառնալու․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թրամփը, Ալիևը և Նիկոլը պատրաստվում են ստորագրել հերթական կեղծ հուշագիրը։ Բոլորը գիտեն՝ դա ոչինչ չի լուծելու, բայց գնում են դրա վրա կեղծ ժպիտով։

Թրամփը – պետք է իրեն հերոսի պես ներկայացնի նախընտրական հոլովակում։ Մնացածը՝ մեր հողը, մեր Ջերմուկը, մեր գերիները, իր համար երկրորդական են։

Հայաստանի ներկայիս իշխանությունները – սա իրենց համար գունավոր կարկատան է սեփական պարտվողականության վրայով։ Ներքին քարոզչությամբ կասեն՝ «խաղաղություն բերեցինք», բայց այս թուղթը կպատռվի հենց որ Նոր Հայաստանը ոտքի կանգնի։

Ադրբեջանը – ձեռք է բերում միջազգային վկայագիր, թե իբր խաղաղություն է ուզում, մինչ Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգել մեր գերիներին։

Նոր քաղաքական ուժերը Մյունխենյան այս թղթերը դեն են նետելու՝ նույն տեղ, որտեղ պատմության աղբը պահում է բոլոր դավադիր ստորագրությունները։ Ոչ մի ազգի ապագա չի կառուցվում թղթի վրա, որի տակ չկա արժանապատվություն և ուժ։

Իսկ ինչով դասավորվեց Քեմպ Դևիդյան համաձայնագիրը ստորագրողների ապագան՞։

Քեմփ Դևիդի համաձայնագրի երեք ստորագրողներից յուրաքանչյուրի ճակատագիրը շատ խոսուն է․

1. Անվար Սադաթ (Եգիպտոս) – 1978-ին ստորագրեց, 1981-ի հոկտեմբերի 6-ին Կահիրեում սպանվեց սեփական բանակի զինվորների կողմից՝ ռազմական շքերթի ժամանակ։ Պատճառը՝ դավաճան համարվեց արաբական աշխարհում և սեփական երկրում, քանի որ պաշտոնապես ճանաչեց Իսրայելը։

2. Մենախեմ Բեգին (Իսրայել) – սկզբում իր երկրում վաստակեց համբավ, բայց հետագայում Լիբանանի պատերազմի և ներքին ճնշումների պատճառով 1983-ին հրաժարական տվեց ու ամբողջովին հեռացավ քաղաքականությունից։ Վերջին տարիները անցկացրեց մեկուսացած, դեպրեսիայի մեջ։

3. Ջիմի Քարթեր (ԱՄՆ) – քաղաքական առումով չկարողացավ վերաինտեգրվել նախագահի պաշտոնից հետո (մեկ ժամկետով էր նախագահ)․ հաջորդ ընտրություններում պարտվեց Ռոնալդ Ռեյգանին։ Թեև հետագայում հայտնի դարձավ որպես «խաղաղության» Նոբելյան մրցանակակիր, բայց ամերիկյան քաղաքական վերնախավում երկար ժամանակ համարվում էր թույլ և անհաջող նախագահ։

Եզրակացություն – Քեմփ Դևիդի թղթերը բոլորի համար ունեցան ծանր հետևանքներ․ մեկը սպանվեց, մեկը քաղաքականապես փլուզվեց, մեկը դուրս մղվեց իշխանությունից։

Նման «խաղաղության թղթերը» սովորաբար կործանում են ստորագրողների քաղաքական ապագան։