Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Իրանի կոշտ զգուշացումը Հայաստանի իշխանություններին

Մեղրիի ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման և տարածաշրջան ԱՄՆ-ին ներգրավելու՝ ՀՀ իշխանությունների ջանքերի ֆոնին, կանխատեսելի էր, որ պաշտոնական Թեհրանը չափազանց նյարդային կարձագանքի նման զարգացումներին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է հնչեցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի։

Նշելով, որ որոշ կառավարություններ հերթական անգամ, անտեսելով սեփական և տարածաշրջանի շահերը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ Վելայաթին ընդգծել է, թե որոշ երկրներ փորձում են ներխուժել բոլոր հնարավոր դռներով՝ Հարավային Կովկասում առաջ մղելով իրենց ապօրինի նպատակները։ «Ցանկանում եմ հիշեցնել, որ ցանկացած կառավարություն՝ լինի տարածաշրջանից, թե դրսից, որը կփորձի կրկնել այս ձախողված փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքի»,– նշել է Վելայաթին։

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ, «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում, հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Վերջինս նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականության մեջ, և որ Թեհրան–Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա։ Միևնույն ժամանակ, իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության։

Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ Իրանի փոխնախագահը ՀՀ իշխանություններին հստակ հասկացնում է. ԱՄՆ-ին Հարավային Կովկաս բերելով՝ Հայաստանը վտանգում է հայ-իրանական հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նարե Պողոսյան