Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը` լուրջ վտանգների առաջ

Հայաստանում շարունակվում են գործող իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները գործարար Սամվել Կարապետյանի և նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։ Կարապետյանը, հիշեցնենք, ներկայումս գտնվում է կալանքի տակ։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել, որով արգելվում է Հայաստանի կառավարությանը կատարել որևէ քայլ, որը կարող է հանգեցնել ՀԷՑ-ի բռնագրավման։ Այդ որոշումը ենթակա է անհապաղ և պարտադիր կատարման։ Սակայն գործող իշխանությունները ոչ միայն չեն կատարել այդ որոշումը, այլև հայտարարել են, թե «ուսումնասիրում» են՝ որքանով է պարտադիր դրա իրականացումը։

Հակառակ արբիտրաժային որոշմանը՝ իշխանությունները ՀԷՑ-ում շարունակում են պահել իրենց կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչին, ով սկսել է փոխարինել մասնագետներին սեփական կուսակցականներով։ Ընդ որում, այդ անձինք չունեն համապատասխան փորձ կամ գիտելիք էներգետիկայի ոլորտում։

Վերջերս իշխանական քարոզչամեքենան փորձեց մոլորեցնել հանրությանը՝ հայտարարելով, թե իբր Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է Կարապետյանին պատկանող ընկերության բաժնետերերի նոր պահանջները։ Իրականում, դատարանն ընդամենը որոշել էր չքննել լրացուցիչ պահանջները, քանի որ նախկինում արդեն իսկ կայացրել էր պարտադիր կատարելի որոշում։

Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը պարզաբանել է՝ հուլիսի 22-ի արգելող որոշումը լիովին ուժի մեջ է և պարտադիր կատարման ենթակա է։ Իսկ Հայաստանի իշխանությունների վարքագիծը՝ միջազգային դատարանի որոշման բացահայտ անտեսումը, խորը հարված է երկրի միջազգային հեղինակությանը և ներդրումային գրավչությանը։

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դիտարկվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ։ Տասնյակ միջազգային իրավապաշտպաններ ու ազդեցիկ գործիչներ այդ կալանավորումը որակել են որպես ապօրինի և Հայաստանի իշխանություններին կոչ արել անհապաղ ազատ արձակել Կարապետյանին։

Այս գործելաոճը վկայում է Փաշինյանի իշխանության երկակի չափանիշների մասին. մի կողմից՝ հռետորաբանորեն կողմ են եվրոպական արժեքներին, մյուս կողմից՝ հրապարակավ չեն ենթարկվում Եվրոպայի կարևորագույն կառույցներից մեկի՝ արբիտրաժային դատարանի որոշմանը։

Այս հակասությունները վտանգում են ոչ միայն երկրի տնտեսական ապագան, այլև միջազգային հարաբերությունների վստահելիությունը։

Վերջին օրերին լրատվական և քաղաքական տիրույթում մեծ արձագանք ստացավ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը։ Տեսաուղերձում նա խոսեց նոր քաղաքական ուժ ձևավորելու և տնտեսության զարգացման նոր մոդելի մասին՝ սկսելով Վանաձորի արդյունաբերական վերածննդից։

«Մեր երկրի գլխավոր խնդիրը աշխատանքն է։ Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի։ Մենք նախատեսում ենք վերագործարկել մարզերը՝ կիրառելով ռեգիոնալ զարգացման ծրագիր, որը կբացառի կենտրոնացված մոդելը և կհիմնվի արտադրության վերականգնման վրա։ Սկսում ենք Վանաձորից», – նշել է Նարեկ Կարապետյանը։

Այս նախաձեռնությունը լուրջ սպառնալիք է գործող իշխանությունների համար։ Ակնհայտ է՝ Սամվել Կարապետյանի ընտանիքը դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ մրցակից։ Փաշինյանի վարչակազմը, ըստ փորձագետների, փորձում է ճնշել այդ քաղաքական ձևավորումը, այդ թվում՝ քարոզչական արշավներով և քրեական գործերով։

Կարապետյանի դեմ տարվող գործողությունները մաս են կազմում ընդհանուր քաղաքական ճնշումների։ Վերջին ամիսներին ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, ազդեցիկ գործարարներ և հոգևոր առաջնորդներ՝ այդ թվում Միքայել և Բագրատ սրբազանները։

Փաշինյանի վարչակազմը փաստացի դառնում է ուժային ռեժիմ՝ ընդդիմության լռեցման, ընտրությունների վերահսկման և իշխանության վերարտադրման նպատակով։

Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության հիմքերն այսօր լրջորեն վտանգված են։ Սահմանադրության և միջազգային իրավունքի խախտումները, քաղաքական հակառակորդների դեմ բռնաճնշումների և տնտեսական ահաբեկման կիրառումը երկրի համար ունեն ոչ միայն ներքին, այլև արտաքին հետևանքներ։ Եթե այս ընթացքը չկասեցվի, Հայաստանի միջազգային վարկանիշը և ապագա զարգացումը լրջագույն սպառնալիքի տակ կհայտնվեն։