Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ

Հայաստանի կառավարությունը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Վաշինգտոնում։ Ավելին, Փաշինյանն արդեն իսկ իր շարասյունով ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից մեկնել է Միացյալ Նահանգներ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 7–8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի ԱՄՆ։ «Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,–ասված է կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Որ Փաշինյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ, հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ «Թուրան» գործակալության լրագրողը, վկայակոչելով Պետդեպում իր աղբյուրներին, հայտնել էր ուրբաթ օրը կայանալիք հանդիպման մասին։ Մեկ այլ առաջատար լրատվամիջոց՝ Middle East Eye-ն էլ նախօրեին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։

Անկարայում աշխատող լրագրողի աղբյուրները հավելել էին, որ երկու երկրների ղեկավարները կստորագրեն ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծը, այլ այսպես կոչված «մտադրությունների մասին թուղթ», որը ԱՄՆ նախագահ Թրամփը համարում է դիվանագիտական ձեռքբերում, ինչին նա ձգտում էր բավականին երկար ժամանակ։

Reuters գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ հնարավոր է, որ հայտարարվի խաղաղության համաձայնագրի շրջանակային ձևաչափի մասին։ Փաստացի, ինչպես նշում էին վերլուծաբանները, խաղաղության համաձայնագիր որպես այդպիսին չի կնքվի, Ադրբեջանը կպահպանի իր դեմքը, Միացյալ Նահանգները կհայտարարի դիվանագիտական ձեռքբերումների մասին, Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ կխաղա Արևմուտքի և Բաքվի խաղը՝ որևէ պրակտիկ օգուտ դրանից չստանալով։

Փաշինյանը բացառապես այս հանդիպումն օգտագործելու է իր քարոզչական նպատակներով՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին օգտագործելու համար, բայց որևէ այլ բան Հայաստանի Հանրապետությունը չի շահել և ի սկզբանե չէր կարող շահել, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

Արփինե Մելիքյան