Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի թիմի առանցքային առաջարկը խուճապի է մատնել իշխանություններին

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ են։ Արդեն երկու օր շարունակ իշխանական քարոզչամեքենան, տարբեր տրամաչափի գործիչները, մերձիշխանական «էքսպերտները» իսկական հարձակում են սկսել Սամվել Կարապետյանի ու նրա թիմի դեմ՝ հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ մեղադրելով։

Պատճառը՝ իշխանականների խուճապն է։

Երբ հուլիսի սկզբին կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց որակապես նոր քաղաքական ուժ ստեղծելու, Փաշինյանի իշխանազրկմանը հասնելու մասին, կանխատեսել էինք, որ այդ ուժը դառնալու է գործող իշխանության թիվ մեկ թիրախը՝ հաշվի առնելով թե՛ Սամվել Կարապետյանի բարձր հեղինակությունը, թե՛ նախկինների հետ կապված չլինելը, ունեցած ռեսուրսները, հնարավորությունները։ Ավելին՝ Կարապետյանի թիմը բավական լուրջ ծրագիր է ներկայացնում, ինչն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անքնության պատճառը։

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, բարերարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը նախօրեին տեսաուղերձ է հրապարակել՝ նշելով, որ իրենց քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի։ «Բացի Երևանից, շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ։ Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի։ Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. ընտրվում է ռեգիոնը, և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից», – ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։ «Սովետական միության փլուզումից հետո մեր արդյունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է», – ասել է Նարեկ Կարապետյանը։

Այ հենց սա է, որ չեն կարողանում մարսել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը ոչնչացրած «հեղափոխականները», որոնց մի հրահանգով «քսի» են տվել Կարապետյանի ու նրա թիմակիցների դեմ։ Այդուհանդերձ, հանրության մեծամասնությունը բավական ադեկվատ և հույսով է ընդունել Նարեկ Կարապետյանի խոսքը, իսկ իշխանականներն օրեցօր ավելի ու ավելի են գազազելու՝ հասկանալով, որ Սամվել Կարապետյանն անգամ բանտից է կարողանում հասնել շարքային մարդկանց սրտին ու մտքին։

Աստղիկ Տոնոյան