Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Ո՞ր կառույցում է բացահայտվում նպաստառուի վարկերի մասին տեղեկատվությունը. ԼՀԿ պատգամավորը պարզաբանեց

Ներկայումս անձին նպաստ նշանակելիս նա պետք է ներկայացնի տեղեկանք, որտեղ նշվում է իր վարկային պարտավորությունների մասին ամբողջական տեղակատվությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք բանկային գաղտնիքի մասին օրենսդրության խախտում չէ այն, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:

«Բանկային գաղտնիքի հետ առնչության մասով ուզում տեղեկացնել, որ մեր իրավաբանները դուրս բերեցին անհրաժեշտ իրավական հիմքերը: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ին եղել է կառավարության որոշում «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին», որով սահմանվում է նաեւ ընտանիքների անապահովությանն գնահատման համակարգում հաշվառվելու համար պետք է ներկայացնել դիմում-հայտարարագիր: Այստեղ սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է նպաստ նշանակելու համար: Դրանցից մեկով նախատեսվում է, որ ԱՔՐԱ վարկային բյուրոյից պետք է տեղեկանք ներկայացնել, այդ թվում ընտանիքի չափահաս անդամի տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին»,-ասաց Խաչատրյանը:

Հետեւաբար, խոսել բանկային գաղտնիքի բացահայտման մասին, ստացվում է, որ տեղին չէ, քանի որ անձն ինքն է ներկայացնում այդ տեղեկատվությունը»:

Հարցին, թե եթե նպաստ նշանակող մարմինը տեսնում է, որ տվյալ անձը բարձր վարկեր ունի, ինչպե՞ս է նպաստ նշանակում, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը խպատասխանեց. «Դա խնդրի երկրորդ կողմն է: Ես կարծում եմ, որ նպաստի մերժման հիմքերը պետք է նախատեսվեն օրենքով: Օրենսդրական բաց ունենք եւ միայն ամբողջական ուսումնասիրության դեպքում կարելի է վերջնական եզրահանգումներ անել: Պե՞տք է նպաստ նշանակել, թե ոչ, արդյոք պետք է նկատի ունենալ վարկերի առկայությունը եւ ինչ չափով, այս հարցերին կարելի է անդրադարձ կատարել համալիր ուսումնասիրությունցի հետո:

Որովհետեւ կան դեպքեր, որ նպաստառու տատիկ-պապիկների անունով շատ բարեկամներ վարկեր են վերցնում: Այսինքն պարզապես նրա անունով են ձեւակերպում: Պետք է նաեւ հասկանալ, թե որ դեպքում այդ մարդիկ վարկային պարտավորություն ունեն, եւ որ դեպքում են այդ վարկային պարտավորությունները այլ անձանց վերաբերվում»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրել էր, որ ՀՀ-ում մոտ 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: