Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է ամբողջ տարածաշրջանի` առաջին հերթին Իրանի համար. Խամենեիի ներկայացուցիչ
Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ «Աշուրա» միությունում պատասխանատու ներկայացուցիչ Հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարաին լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ: Նրա խոսքով, այդ ներկայությունը իրական սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության և անկախության համար, գրում է Tasnim գործակալությունը:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Սարաին ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում»։ Նա ուշադրություն է հրավիրել Խուդաֆերինի շրջանի իրանական Աշագի գյուղի դիմաց գտնվող մեծ օդանավակայանի վրա, որը գտնվում է Իրանի սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա։
«Այս օդանավակայանից ամեն օր չվերթներ են իրականացվում դեպի Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ, ինչը վկայում է Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի միջև համակարգման բարձր մակարդակի մասին», - ասել է նա։
Սարաին նման բացահայտ ներկայությունը բնութագրել է որպես «սիոնիստական ռեժիմի՝ Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողության ապացույց»։
Նա նաև զգուշացրել է հետևանքների մասին. «Նման ներկայությունը ոչ միայն խաթարում է կայունությունն ու անվտանգությունը Ադրբեջանում, այլև սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։
Սարաիի խոսքով՝ նման գործողությունները նպատակ ունեն անկայունացնել իսլամական աշխարհը և թուլացնել տարածաշրջանի ինքնիշխան պետությունները։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան