Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղանների շուրջ. Ի՞նչ էր զգուշացնում Արշակ Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ»֊ը գրում է.

2025 թվականի իրողությունները սթափեցնող են. Հայաստանը խճճվել է համաշխարհային բևեռների մրցակցության մեջ՝ մնալով առանց կողմնորոշման, առանց ռազմավարության և առանց պետական շահի գիտակցման։ Եվ մինչ տարբեր պաշտոնյաներ շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին, իրականության մեջ երկրի սուվերեն շահերը հերթով հանձնվում են։

 Արշակ Կարապետյանը զգուշացրել էր դեռ մեկ ամիս առաջ

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ ֊ մայոր Արշակ Կարապետյանը դեռ հուլիսին նախազգուշացնում էր՝ տարածաշրջանում մեծ վերադասավորություն է սկսվում, և Հայաստանը ոչ միայն բացակայում է այդ գործընթացներից, այլև անպատրաստ է դիմակայելու սպասվող ճնշումներին։

Նա փաստում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերություններից ու փորձում է փոխարինել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ներկայությունը՝ դառնալով Արևմուտքի առաջապահը Կովկասում։ Այդ ընթացքում Հայաստանը ընտրում է հակառուսական ուղեգիծ՝ առանց կառուցվածքային անվտանգության ապահովման։

«Պետությունները կողմնորոշվում են շահերով, ոչ թե սիրահարվածությամբ», – զգուշացրել էր Կարապետյանը։

Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը՝ ենթակառուցվածքային վակուում, անվտանգային ռիսկեր և արտաքին վերահսկողության հեռանկար։

 Սյունիքի միջանցք՝ դուռ դեպի անդունդ

Հայաստանի ներսում տեղի ունեցող ճանապարհների և ենթակառուցվածքների արագացված վերակառուցումը վկայում է այն մասին, որ Սյունիքում միջանցքի տրամաբանությունը փաստացի գործում է։

Սա էլ հենց այն սցենարն է, որի մասին զգուշացնում էին անկախ վերլուծաբանները. միջանցք առանց ինքնիշխանության՝ նշանակում է սահմանի կորուստ, հետո՝ պետության կորուստ։

Եվ սա ընթանում է այն պահին, երբ հանրության ուշադրությունը շեղված է՝ Եկեղեցու դեմ արշավներով, ընդդիմադիրների ձերբակալություններով և ցնցող դատական գործերով։

Վաշինգտոնյան հանդիպումը՝ առանց Հայաստանի ժողովրդի

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը ընդունելու է Փաշինյանին և Ալիևին՝ «Պատմական խաղաղություն կնքելու» շրջանակում։ Եռակողմ հանդիպման մասին առաջինը հայտնել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ ադրբեջանցի լրագրողը։

Երկար լռությունից հետո Երևանը ստիպված էր հաստատել տեղեկատվությունը, բայց՝ առանց մանրամասների։

Հնարավոր է ստորագրվի՝

 «Խաղաղության համաձայնագիր»

 կամ «Փոխըմբռնման հուշագիր»։

Բայց բովանդակությունը գաղտնի է պահվում հենց հայ ժողովրդի համար։ Թե ինչ ենք ստանալու այս գործարքից՝ «ամերիկյան աջակցություն», «երաշխիքներ»՝ պարզ չէ։ Բայց ակնհայտ է՝ Թուրքիան և ՆԱՏՕ-ն են լինելու իրական գործող կողմը։ Իսկ երբևէ Թուրքիան ի՞նչ երաշխիք է կատարել հայ ժողովրդի հանդեպ։

Միջանցք՝ արտատարածքային կարգավիճակով

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ սեղանին կրկին հայտնվել է «Զանգեզուրի միջանցքի» առաջարկը՝ որպես արտատարածքային տարածք Ադրբեջանի իրավազորության տակ։

Այս պահին ոչ մի փաստաթուղթ չի բացահայտվում հանրությանը։ Ինչպես նախկինում Արցախը հանձնվեց «համաշխարհային խաղաղության» մանիպուլյացիայով, այսօր նույնը տեղի է ունենում Սյունիքի հետ։

Կանգ առնելու վերջին հնարավորությո՞ւնը

Այս ամենը տեղի է ունենում Արշակ Կարապետյանի կանխատեսումների տրամաբանության մեջ, որոնք մի կողմ են դրվել իշխանությունների կողմից։ Իրանի և Ռուսաստանի շահերը բացակայում են գործընթացից, իսկ արևմտյան նախաձեռնությունը ձևավորվում է թուրք-ադրբեջանական օրակարգով։

Եվ սա, թերևս, վերջին տարին է, երբ դեռ հնարավոր է կանգնեցնել Հայաստանի ինքնիշխանության փլուզումը։ Եթե միջանցքը հանձնվի, եթե մեր ճակատագիրը որոշվի առանց մեզ, եթե հասարակությունը շարունակի լռել, ապա մենք կորցնելու ենք ամեն ինչ։

 Ժողովուրդը՝ բանակցություններից դուրս

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշվել Վաշինգտոնում։

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշվել թուրք-ադրբեջանական շահերով։

Հայաստանի ճակատագիրը չի կարող վաճառվել մեկուսացած գաղտնի բանակցությունների ընթացքում։

Մենք իրավունք չունենք այլևս լսել մեր ճակատագրի մասին այլ առաջնորդների սոցցանցային զեղումներից։

Արտաշես Մանուկյան