Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում. ամեն ինչ կգնա վատագույն սցենարով

Միջազգային լրատվական գործակալությունները նորանոր մանրամասներ են հայտնում այսօր Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպումից։ Ընդ որում, հաստատվում են բոլոր վատթարագույն սցենարները։ Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով Միացյալ Նահանգները բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ։ Ըստ միջազգային գործակալության՝ Հայաստանը ծրագրում է Վաշինգտոնին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները գրեթե 50 տարվա ժամանակահատվածով, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ը նույնիսկ տարրական անվտանգության ապահովման պարտավորություն չի ստանձնում։

Սյունիքով անցնող ճանապարհը հենց այդպես էլ կոչվելու է՝ «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», անգլերեն՝ TRIPP։ Թե՛ Reuters-ը, և թե՛ Վաշինգտոնում աշխատող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն նշում են, որ ամիսներ տևած կուլիսային բանակցությունների ավարտին կազմակերպվող այդ գագաթնաժողովը վերաձևավորելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ Միացյալ Նահանգներին դարձնելով կենտրոնական խաղացող տարածաշրջանում, որը տևական ժամանակ գտնվում էր Ռուսաստանի և Իրանի գերիշխանության ներքո։

Բացի այդ՝ Փաշինյանն ու Ալիևը, ինչպես նաև Միրզոյանն ու Բայրամովը մի քանի կարևոր փաստաթղթեր են ստորագրելու Թրամփի ներկայությամբ։ Ընդ որում, ամերիկյան կողմը կարծես ծաղրում է Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, թե այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Ակնհայտ է, որ որևէ նման բան այսպիսի արդյունքներով համաձայնագրի պարագայում լինել չի կարող։ Ընդհակառակը՝ Հայաստանը տասնամյակներով իր ինքնիշխանությունը զիջելու է, իսկ թե ում է զիջում՝ արդեն էական չէ։ Ցանկացած պարագայում սա վատթարագույն զարգացումն է, ուստի զարմանալի չէ, որ նույնիսկ Փաշինյանի հաստիքային արևմտամետները մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ սա որևէ լավ տեղ չի տանում։

Աննա Գասպարյան