Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ

Հայաստանի պետական պարտքը այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 մլրդ 852 միլիոն դոլար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն դոլար է, ներքինը՝ 6 մլրդ 908 միլիոն դոլար։ Մեկամսյա կտրվածքով՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 միլիոն դոլարով։ Ընդ որում, գնալով ավելանում է ներքին պարտքը։

2015 թ․-ին Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարը, իսկ 2016 թվականի վերջին մոտեցավ 6 միլիարդ դոլարին։ Դեռևս այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից քննադատում էր Հայաստանի այդ օրվա իշխանություններին՝ մեղադրելով պետական պարտքը բարձրացնելու մեջ՝ քարը քարին չթողնելով։ Իր պաշտոնավարումը սկսելով 2018 թվականին՝ Փաշինյանը 2019 թվականին որոշակիորեն նվազեցրել էր արտաքին պետական պարտքը։ Ինքն էլ հայտարարել էր, թե 2019 թվականի օգոստոսին՝ 2015-ից ի վեր, առաջին անգամ արձանագրվել է պետական արտաքին պարտքի նվազման միտում։ «Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել՝ պետական միջոցները ծախսել արդյունավետ»,- հայտարարել էր այդ պահին արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը։

2019 թվականից հետո պետական պարտքը կրկնապատկվել է, մի բան էլ ավելի։ Փաստացի՝ Փաշինյանի խոսքերը որպես ելակետ ընդունելով, կարող ենք ասել, որ գործող իշխանությունները պարզապես պետական միջոցները ծախսում են անարդյունավետ։ Փոխարենը՝ անընդհատ ավելացնում են պետական պարտքը, որը ի վերջո լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության վրա։ Փաշինյանին, որն իր սկզբունքները փոխում է թաշկինակի պես, այս հանգամանքն ամենևին էլ չի մտահոգում։ Նրա համար կարևորը այսրոպեական էֆեկտը և սոցիալական «ծանր» իրավիճակը փոքր-ինչ ու ժամանակավոր պարպելն է. հետևանքների վրա թքած ունի։

Մերի Սիմոնյան