Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Փաշինյանի՝ «լևի գազ» սպառող հասկացության համար «Գազպրոմ Արմենիա»-ն տարակուսանք է հայտնում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում և գազի կորուստներ բաշխման համակարգում: Գազի կորուստները փոխադրման համակարգում իրենց հերթին բաղկացած են երկու ենթացուցանիշներից՝

1. տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ գազատարներում,

2. վթարային կորուստներ:

Եթե խոսքը վերաբերում է միայն գազափոխադրման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստներին, ապա դրանք գազատարներում 2017թ. կազմել են 107.8 մլն խ.մ, իսկ 2018թ՝ 96.1 մլն խմ, որը ներառում է նաև Երևանի ՋԷԿ և «Տրանսգազ» ՍՊԸ միջև կնքված իրանական գազի փոխադրում իրականացնելու մասին գործող պայմանագրով ձևավորված կորուստները՝ կապված մի շարք գործոններից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասով 2017 թվականի ընթացքում բնական գազի կորուստները գազափոխադրման համակարգում կազմել են 91,8 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 91,3 մլն խմ, կամ կորուստները փաստացի նվազել են 0,5 մլն խմ կամ 0,54 %:

Գազաբաշխման համակարգում 2017 թվականին բնական գազի կորուստները կազմել են 39,5 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 27,5 մլն խմ: Հարկ է նշել, որ գազաբաշխման համակարգում կորուստների ցուցանիշը տարբեր տարիների կարող է տատանվել եղանակային պայմաններից ելնելով՝ ինչպես աճել, այնպես էլ նվազել:

2018 թվականին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %:

Ինչ վերաբերում է ԱԳԼՃԿ-երի կողմից սպառման ծավալների 15 % աճին՝ հաշվի առնելով 2017 թվականի 477,6 մլն խմ և 2018 թվականին 552,6 մլն խմ ծավալները, ապա այս մասով առկա է շուրջ 75 մլն խմ սպառման աճ, ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան բաշխման համակարգի կորուստներն են:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր սուղ ֆինանսական միջոցների պայմաններում չէր կարող կորուստների նվազեցմանն ուղղված խոշորածավալ միջոցառումներ իրականացնել: Ներկայումս «Գազպրոմ» ՀԲԸ, «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ, ՀՀ կառավարության և ՀԾԿՀ հետ համատեղ քննարկվում է ՀՀ գազմատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման, որի համաձայնեցման դեպքում համալիր միջոցառումների իրականացման արդյունքում՝ կապված ներդրումների չափից, համակարգում տարեցտարի կարող են ապահովվել կորուստների զգալի նվազում:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր տարակուսանքն է հայտնում անհայտ սպառող կամ «լևի գազ» սպառող հասկացության հետ կապված: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017թ համեմատ 2018 թվականին բաժանորդների թիվը աճել է շուրջ 12 484 բաժանորդով: Քանի որ գազ սպառողների կառուցվածքում չկա «լևի գազ» սպառող հասկացություն, Ընկերությունը պատրաստ է պատկան մարմիններին ներկայացնել գազասպառման կառուցվածքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ուսումնասիրության նպատակով։

Հետագայում հնարավոր որոշակի տարընթերցումներից ու զանազան մեկնաբանություններից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերին մասնագիտական պարզաբանումներ տալ խնդրո առարկա հանդիսացող հարցերի շուրջ: