Արցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխանության կոլապսի ճանապարհային քարտեզը
Փաշինյան–Թրամփ–Ալիև եռակողմ հանդիպումը, ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, կարող է դառնալ պատմական շրջադարձ, սակայն ոչ Հայաստանի համար շահեկան իմաստով։ Առանցքում լինելու է Սյունիքի մարզով անցնող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, որի սպասարկումը ՀՀ իշխանությունները պատրաստ են արտապատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերություններից մեկին։
Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ սա ոչ թե ենթակառուցվածքային կամ տնտեսական նախագիծ է, ինչպես փորձում են ներկայացնել ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը, այլ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման գործընթաց, որի նպատակն է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և Իրանին։
«Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ պաշտոնապես փակելու Արցախի էջն ու բացելու Հայաստանի ինքնիշխանության կոլապսի ճանապարհային քարտեզը։ Խաղաղության հնչեղ հայտարարության քողի տակ թաքնված է կապիտուլյացիա՝ անդառնալի զիջում թուրք-ադրբեջանական շահերին», — նշում է Գալստյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը կորցնի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, ապա ոչ մի անվտանգության երաշխիք չի ստանա։ Այդ դեպքում երկիրը կկորցնի սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը՝ դիմացը ստանալով բացարձակապես ոչինչ։
Գլխավոր շահառուն, ըստ Գալստյանի, Թուրքիա – Ադրբեջան տանդեմն է, որի աշխարհաքաղաքական նպատակը հստակ է։ Սակայն շահում են նաև Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը․ Վաշինգտոնում այս ծրագիրը ներկայացվում է որպես «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի»։
Գալստյանը նկատում է, որ այս ամենը համընկնում է էներգետիկ շահերի վերադասավորման հետ․ Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, և այդ համատեքստում արդեն ակտիվացել են Իսրայել–Ադրբեջան–Թուրքիա գազատարի հարավային ուղղությամբ նախագծերը։ Իրան–Իսրայել վերջին բլից պատերազմը ևս, ըստ նրա, պատահական չէր․ այն թուլացրեց Զանգեզուրի մյուս բնական շահառուին՝ Իրանին։
Գալստյանը չի թաքցնում իր մտահոգությունը․ եթե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի, ապագա իշխանությունների համար այն չեղարկելը կամ պայմանավորվածությունները վերանայելը կարող է դառնալ գրեթե անհնար։
«Փաշինյանը անդառնալի, պատմական կորուստ է հասցրել ողջ հայ ժողովրդին։ Նրա խայտառակ քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք Արցախը և ականատես եղանք էթնիկ զտման։ Այժմ նա որդեգրել է սեփական սխալները լեգիտիմացնելու քաղաքականությունը», — ընդգծում է նա։
Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ Փաշինյանի և նրա կառավարության շարժառիթը միակն է՝ իշխանությունը պահպանելու մոլուցքը։
«Նա չունի բարոյական կարմիր գծեր։ Վախերն ու պատասխանատվությունից խուսափելու ձգտումը բնորոշ է բոլոր տիրաններին․ նրանք փորձում են ամեն գնով արդարացնել սեփական աղետալի հետագիծը և չարագործությունները», — ասում է Գալստյանը։
Նրա համոզմամբ՝ սա նաև արժեքային և քաղաքակրթական փոփոխությունների քաղաքականություն է, որի նպատակն է ոչ միայն վերաձևել երկրի արտաքին քաղաքական վեկտորը, այլև խզել կապերը պատմության, հավատքի և ինքնության հետ։
«Իրենք քաջ գիտակցում են, թե ինչ հետագիծ են թողնում, և այդ խարանը խմբագրելի չէ», — եզրափակում է Գալստյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան