Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու. ՀայաՔվե

Հայաստանի իշխող վարչախումբը Բաքվի բռնապետի և ԱՄՆ ղեկավարության հետ երեկ երեկոյան ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթերի փաթեթ, որոնք ոչ միայն նոր արհավիրքների առաջ են կանգնեցնելու հայ ժողովրդին, այլև կարող են մեր երկրի մասնատման պատճառ դառնալ։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով ոտնահարվում են 140 հազար արցախցիների կյանքի, արժանապատվության և գույքային իրավունքները, ի չիք է դառնում սերունդների պայքարը Արցախի ազատության համար, նաև այս անպատժելիությունը Բաքվի բռնապետական ռեժիմի համար կանաչ լույս է վառում Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու, նոր տարածքներ գրավելու, նոր էթնիկ զտումներ իրականացնելու համար։

•Փաշինյան-Ալիև նախաստորագրված հուշագիրը (պայմանագիրը) խաղաղության հարցում Ադրբեջանի համար պարտավորեցնող որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է, որը Փաշինյանին անհրաժեշտ է՝ խաղաղության պատրանքով առավել դյուրահավատ ընտրողներին մոլորեցնելու և առաջիկա ընտրություններում նրանց վստահության քվեն խաբեությամբ կորզելու համար։ Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի՝ Մեղրիի հարևանությամբ գտնվող հայկական տարածքները տրամադրելով դեպի Նախիջան և հակառակ ուղղությամբ ադրբեջանցիների և թուրքերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հատկանշական է, որ տարանցման համանման ռեժիմ Ադրբեջանը Հայաստանին որևէ տեղ չի տրամադրում՝ սա բացարձակ միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և ոչ այլ ինչ է, քան միջանցքի տրամադրում ագրեսոր Ադրբեջանին։

Ի հավելումն, այս խայտառակ գործարքով՝

• Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովող միակ երկիրը` վերածվելով գերտերությունների բախման կիզակետի` դրանից բխող ծանր հետևանքներով։

Հակամարտ բևեռների զինված ուժերի զուգահեռ ներկայությունը Հայաստանում մեր երկիրը «նոր Սիրիայի» վերածելու և երկրի մասնատման իրական ռիսկեր է պարունակում։

• Խոստացված «խաղաղության խաչմերուկի» փոխարեն Հայաստանը կտրում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ստրատեգիական համագործակցության շղթան։ Հայաստանը նաև կոնֆլիկտ է ստեղծում ԵԱՏՄ ներսում՝ խաթարելով նրա միասնական մաքսային տարածքը։

• Հայաստանի շրջափակումը որևէ կերպ չի վերանում․ շարունակում են փակ մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա սահմանները։
 
• Բաքվում պահվող հայ պատանդներն ազատ չեն արձակվում, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները չեն վերադարձվում, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանին ներկայացվող իր ագրեսիվ պահանջները։

Հայաստանի իշխող վարչախմբի՝ Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։ Գիտակցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խայտառակ գործարքին՝ Փաշինյանը, ԱՄՆ-ում ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով, այժմ փորձելու է ամրապնդել իր բռնապետական կառավարումը և ճնշել երկրում ավելացող դիմադրության օջախները։

Փաշինյանի վարչախմբի հետագա իշխանավարման պարագայում առաջիկայում մեզ սպասում է երկրի ներսում բռնաճնշումների կտրուկ սաստկացում, ուստի նրա հեռացումն այժմ օրախնդիր նշանակություն ունի։

Մենք հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ առանց հապաղման սկսել վարչապետի անվստահության գործընթացը և դրանով ձախողել այս խայտառակ գործարքը, ինչպես նաև կանխել դրա իրականացմանն ուղղված բռնաճնշումների նոր ալիքը երկրի ներսում։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու Փաշինյանի հակազգային վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը, և պատրաստ է իր ուժերն ու հնարավորությունները ներդնելու՝ դրա շուրջ լայն հանրային կոնսոլիդացիա ապահովելու նպատակով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ