Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ի ողորմածությանը

Վաշինգտոնում կեսգիշերին մոտ կայացել է պատմական խայտառակության ստորագրումը։ Դոնալդ Թրամփը նախ ընդունել է Նիկոլ Փաշինյանին, ապա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որից հետո երեքով նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, որով վատթարագույն բոլոր կանխատեսումները, որ արվում էին վերջին օրերին միջազգային մամուլի կողմից, իրականություն են դարձել։ «Նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում»,- գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և դժվար է չհամաձայնվել նրա այս հայտարարության հետ։

Իսկ Փաշինյանին, դեպի սպանդանոց քշվող մատաղացուի պես, Սպիտակ տուն ուղեկցելով՝ Թրամփը պարզապես ծաղրել է Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ էության, կարելի է արդեն իսկ մի քանի արձանագրումներ անել, Միացյալ Նահանգները ոչինչ չի կորցնում, ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանի անողնաշարության պատճառով հայտնվում է հարավկովկասյան տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ավելին, Վաշինգտոնը նույնիսկ անվտանգության երաշխիքներ չի տալիս, խաղաղության պայմանագիրն էլ ոչ թե ստորագրվել, այլ նախաստորագրվել է, փաստացի, արձանագրելով, որ Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվում իր առաջ քաշած նախապայմաններից։

Զանգեզուրի միջանցքի հատվածը 99 տարով վարձակալությամբ է հանձնվելու ամերիկյան կողմին։ Թեպետ փաշինյանական իշխանությունը դրա անունը դնում է «Հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում», ինքնիշխանության մասին ճամարտակող փաշինյանական վարչախումբն ամենահնարավոր ամենացածր մակարդակի իջեցրեց Հայաստանի ինքնիշխանությունը և այժմ գոհ է իր արածից։ Չէ որ Թրամփի վարչակազմը հասկանում է, որ ցանկացած այլ ազգային իշխանության գալուստով խայտառակ նման պայմանագիրը կարող է չեղարկվել, ուստի և Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու համար։

Անահիտ Մկրտչյան