Ինչո՞ւ են կալանավորել ՊԵԿ-ի նախկին ղեկավարին
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ, կալանավորել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին։ Մինչ Փաշինյանը Վաշինգտոնում, համաձայնագրեր էր ստորագրում, իրավապահները վերհիշել են հին քրեական գործերից մեկը, այն թարմացրել ու կալանավորել Հարությունյանին։ Ըստ փաստաբանի, այդ գործը 2018 թ․-ին ամբողջությամբ կարճվել էր, իսկ այժմ իշխանությունները կրկին հիշել են դրա մասին։ Պատճառը ընդամենը մեկն է, և կապված է ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Վարդան Հարությունյանը Սամվել Կարապետյանի քաղաքականություն մուտք գործելու և նոր ուժ ստեղծելու հայտարարության ֆոնին իր աջակցությունն էր ցուցաբերել։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ նոր ուժի վարչապետի թեկնածուն կարող է լինել հենց Կարեն Կարապետյանը, քանի որ Սամվել Կարապետյանն ինքն օրենքով սահմանափակումներ ունի առաջադրվելու համար, ուստի և Հայաստանի իշխանությունները բռնաճնշումներ են սկսել ոչ միայն Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի, այլ նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ։ Հիշեցնենք ընդամենն օրեր առաջ «Ֆլորենս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը, երբ բոլոր հյուրերին հեռացրել էին և խուզարկություններ սկսել։
Այժմ էլ Փաշինյանը ցանկանում է ձերբակալել Կարապետյանների հետ կապված բոլոր ազդեցիկ, ֆինանսական հնարավորություններ և հեղինակություն ունեցող մարդկանց, որպեսզի խափանի նոր քաղաքական ուժի ստեղծումը։ Դա, հատկապես այս պայմաններում, երբ Փաշինյանը հանուն իշխանության վերարտադրման գնում է բոլոր կարմիր գծերը հատելու ճանապարհով, օդուջրի պես անհրաժեշտ է գործող իշխանություններին։
Նաիրա Իսրայելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան