Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»
Քաղաքականություն

«Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Եվ այսպեսկայացավ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը վստահեցնում է, թե ապագան արդեն եկել է։ Թուրքիան գոհ է տեղի ունեցածից։ Ալիևը երջանիկ տեսք ունի, բայց հստակեցնում է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը թույլ չի տվել այսօր ստորագրել խաղաղության համաձայնագիրը («Հայաստանը տնային առաջադրանք ունի՝ փոխել Սահմանադրությունը»,՝ մատով թափ է տալիս Ալիևը)։

Իսկ ի՞նչ է ստորագրվել, եթե ոչ խաղաղության պայմանագիր։ Որոշակի «համատեղ հռչակագիր խաղաղ կարգավորման մասին», որը ներառում է կետ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ, հենց անխոչընդոտ հաղորդակցության մասին։ Խոսքը հենց նույն Զանգեզուրի միջանցքի մասին է։ Թեև վարչապետը ընդգծում է, որ «միջանցք» բառը փաստաթղթում չկա, սակայն ի՞նչ տարբերություն, եթե այնտեղ գրված է «անխոչընդոտ հաղորդակցություն»։

Փաշինյանը անդադար կրկնում է, որ նախագիծը իրականացվելու է հայկական օրենսդրության շրջանակներում, բայց փաստը մնում է փաստ փաստաթղթում, որը նա արդեն ստորագրել է, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել անխափան հաղորդակցություն։ Այսինքն՝ հենց այն, ինչին ձգտում էր Բաքուն և ինչից նախկինում փորձում էր խուսափել Երևանը։ Այսպիսով, Ալիևը բոլոր հիմքերն ունի համարել, որ երեկ իր ծնունդն էր, իսկ Փաշինյանի ստորագրածը՝ ծննդյան նվեր։

Իսկ ՀՀ ղեկավարությունը պետք է դադարեցնի թաքնվել ընդհանուր դրական ձևակերպումների հետևում և հստակ պատասխանի հասարակությանը հետևյալ կոնկրետ հարցերին, որոնք արդեն բարձրաձայնվում են սոցցանցերի օգտատերերի կողմից

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը ՀՀ տարածք։
  2. Արդյո՞ք նրանք անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու Հայաստան մուտք գործող ադրբեջանական բեռների զննությունը։

Ամենայն հավանականությամբ՝ այս հարցերի փոխարեն կլսենք անորոշություններ և կեղծիքներ «անկախության, իրավազորության, տարածքային ամբողջականության» մասին, որոնցից հեշտությամբ հրաժարվում են և արդեն հրաժարվել են։

Ինչ վերաբերում է «փոխադարձության սկզբունքին», որի մասին այնքան խոսում էր Փաշինյանի թիմը ԱՄՆ այցից առաջ, և որը ենթադրում էր Հայաստանի համար հաղորդակցությունների բացում Ադրբեջանի տարածքով, ապա, իհարկե, հայկական պատվիրակությունը նույնիսկ դա չկարողացավ ստանալ։ Որպես լավություն Փաշինյանին ընտրողների առջև հաճոյանալու համար, որպեսզի նա ինչ-որ բան հրամցնի, հռչակագրում ներառվեց անորոշ ձևակերպում՝ «փոխադարձ օգուտներ ՀՀ-ի համար՝ միջազգային և ներքին կապերի մասով», որը չի պարունակում որևէ պարտավորություն Ադրբեջանի կողմից՝ մեզ համար ճանապարհ բացելու։ Միաժամանակ, հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հայտարարությունում Փաշինյանը պնդում է, թե կողմերը համաձայնության են եկել բոլոր ճանապարհների և երկաթուղիների հավասար օգտագործման շուրջ, սակայն փաստաթուղթը նման բան չի պարունակում։ Մենք կրկին համոզվեցինք, որ երբ մեր ղեկավարությունը երդվում է պաշտպանել ինչ-որ սկզբունքներ բանակցություններում՝ հույս ունենալ, որ դրանք իսկապես կպաշտպանվեն, անիմաստ է։ Արդարության համար պետք է նշել, որ Թրամփին իր փաստարկները ներկայացնել Փաշինյանը պարզապես չէր հասցնի։ Ամերիկացի առաջնորդը նրան տրամադրեց ընդամենը 20 րոպե, ինչը նույնիսկ պակաս էր խոստացված 30-ից։

Սյունիքի մարզով անցնող միջանցքը այժմ վերանվանվել է Զանգեզուրի միջանցքից «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP), բայց ինչպես էլ որ անվանես՝ թե Զանգեզուրի միջանցք, թե Թրամփի երթուղի, թե, ներիր Աստված, «Խաղաղության խաչմերուկ» — այժմ օրենսդրորեն ամրագրված է դրա օտարումը Հայաստանի կողմից։ Հայաստանի այս կարևորագույն տարածքը վարձակալության է հանձնվում ամերիկյան ընկերության՝ 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգման իրավունքով։ Այժմ այդ հողը այլևս չի տնօրինվում Հայաստանի կողմից։

Փաշինյանի մտքով անգամ չանցավ փորձել Հայաստանի համար պակաս շղթայող պայմաններ ձեռք բերել . չէ՞ որ նույնիսկ ԱՄՆ-ից կախում ունեցող Ուկրաինան թեժ բանակցում էր Թրամփի հետ ռեսուրսային գործարքի ժամանակ։ Ուրեմն ինչո՞ւ է անկախ Հայաստանի ղեկավարը միանգամից հանձնում Ամերիկային այն ամենը, ինչին վերջինս մատնացույց է անում։ Եվ խոսքը ոչ թե կիսաառասպելական հազվագյուտ մետաղների մասին է, այլ Հայաստանի շատ կոնկրետ և կարևոր հատվածի, որի հետ ԱՄՆ-ն այժմ կարող է անել ինչ ուզենա, օրինակ, օգտագործի այն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար՝ ընդդեմ Իրանի։

Հռչակագիրը հնազանդորեն ստորագրելու և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու խոստման դիմաց, լավ տղաներ Իլհամն ու Նիկոլը պարգևներ ստացան Թրամփ պապիկից։ Նիկոլին որպես նվեր տվեցին ինչ-որ թղթեր՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Իսկ Իլհամին նվիրեցին շատ ավելի կոնկրետ բան — Թրամփը սառեցրեց 907-րդ ուղղումը և վերացրեց բոլոր սահմանափակումները՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասով։ Այժմ ԱՄՆ-ն պատրաստվում է զինել Ադրբեջանին — հետաքրքիր է, ո՞ւմ դեմ։ Երևի թե՝ այլմոլորակայինների։ Ադրբեջանական հայտարարությունների ֆոնին՝ «Իրեւանի» մասին որպես հին ադրբեջանական քաղաքի, այս նորությունը պետք է հետաքրքրի հայկական հասարակությանը։

Թրամփը տվե՞ց որևէ երաշխիք տարածաշրջանում կարգի պահպանման մասով։

Օ՜, իհա՛րկե։ Ամենահավատարիմն ու հաստատունը։ Նա ասաց, որ եթե կողմերը ունենան տարաձայնություններ կամ ինչ-որ բան սխալ գնա, ապա միշտ կարող են զանգահարել իրեն՝ Թրամփին, և նա կլուծի խնդիրը։ Դա շատ սիրալիր է նրա կողմից, բայց Թրամփը մոռացավ, որ իր նախագահության մնացած ժամկետը՝ չորս տարուց պակաս է, իսկ կողմերի տարաձայնությունները շարունակվելու են նաև դրանից հետո։ Փոխարենը այժմ Ալիևը հնարավորություն ունի, հռչակագրի դրույթները իր օգտին մեկնաբանելով, Հայաստանի ցանկացած բողոք ադրբեջանական կամայականության դեմ ներկայացնել որպես՝ ԱՄՆ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Այսպիսով, հանդիպումը, որը ներկայացվում է որպես պատմական առաջընթաց, Հայաստանը դրեց շատ ավելի վատ վիճակում, քան այն, որում նա գտնվում էր մինչ այդ։ Սեփական իշխանությունը պահպանելու համար, Փաշինյանը արեց մի բան, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայկական հասարակության համար այժմ ամենակարևորը՝ չթողնել, որ իրեն մոլորեցնեն և չհավատալ խեղաթյուրված փաստերին։ Փաշինյանը ասում է, թե ապագան արդեն եկել է, բայց իրականում, այն սարսափելի ապագան, որը նա պատրաստում է Հայաստանի համար, դեռ հնարավոր է կանխել։