Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում

Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի և Ալիևի ստորագրությամբ համաձայնագրի թանաքը դեռ չի հասցրել չորանալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իսկ վստահ պնդումներ է անում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է։ Ըստ էության, նույնիսկ եռակողմ այդ համաձայնագրից հետո, որը փաշինյանական իշխանությունը փորձում է ներկայացնել որպես դիվանագիտական խոշոր ձեռքբերում, Ադրբեջանը դույզն-ինչ չի փոխել իր նախապայմանները և պահանջները, նախկինի պես պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ընդ որում, դա այժմ համեմում են նոր սոուսով՝ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ։

«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում՝ իսկ հայկական կողմն ինքը հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ այնտեղից կհանվեն։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների հանդեպ», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, «Հայաստանի սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի»։

Ավելին, նույնիսկ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի պետական լրատվամիջոցները սպառնալիքներ ու նախազգուշացում են հրապարակում ուղղված Հայաստանին. «Հայաստանի ներսում և դրսում ռևանշիստական շրջանակների փորձերը՝ չճանաչելու Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, վճռականորեն մերժվելու են»։

Այս կերպ, մի կողմից Ալիևը իր պահանջներն է սաստկացնում Փաշինյանի դեմ, մյուս կողմից էլ փորձում վերջինիս քարտ-բլանշ տալ նոր ընտրություններում և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ համապատասխան կեղծիքներ իրականացնելու։ Իսկ որ Փաշինյանն անպայման գնալու է նման քայլի, առավել ևս ունենալով թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի և թե՛ Արևմուտքի աջակցությունը, որևէ մեկը չի կասկածում։

Մանե Հակոբյան