Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, ով մտերիմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատին։ Նրա այցը տեղի է ունենում այն պահին, երբ ընդամենը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփի ներկայությամբ, նախաստորագրեց համաձայնագիր Ադրբեջանի նախագահի հետ։

Ամստերդամի արտահերթ այցը առնչվում է մի շարք բարձր հնչեղություն ունեցող գործերի հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա գործադրվող ճնշումներ, կալանավորված արքեպիսկոպոսների գործ, ինչպես նաև ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Այցի նպատակն է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։

Ո՞վ է Ռոբերտ Ամստերդամը

Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր հստակ հակառուսական դիրքորոշմամբ։ Նա եղել է ռուսաստանյան ընդդիմադիր գործարար Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է Ռուսաստանում։ 2005 թ. Խոդորկովսկու դատավճռի գիշերը նրան ձերբակալել են քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները՝ հյուրանոցի սենյակում։

Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների և ժողովրդավարության կողմնակիցների, այդ թվում՝ վենեսուելացի Էլիջիո Սեդենյոյին, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆային։ Նա եղել է նաև Megaupload-ի գործով Քիմ Դոթքոմի իրավաբանական թիմի անդամ, համագործակցելով ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի և Էդվարդ Սնոուդենի հետ։

Որպես ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ նրա ներկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թրամփի ձևավորած պատկերացման վրա Հայաստանի իրավիճակի մասին։ Ըստ աղբյուրների, Հայաստանի իշխանությունները սկզբում փորձել են արգելել նրա մուտքը երկիր, սակայն, հնարավոր հետևանքները գնահատելով, վերջիվերջո ստիպված են եղել թույլատրել։

«Ես չեմ վախենում ճնշումներից»

Հայաստան ժամանելուն պես Ամստերդամը հայտարարեց, որ իր գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է, որոնք, ըստ նրա, ապօրինի կերպով զրկված են ազատությունից։

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, յոթ երկրում արգելել են մուտքս։ Արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Ճնշում կարող է լինել, սակայն այն արդյունավետ կլինի միայն, եթե մարդը ենթարկվի դրան։ Մենք, իրավունքները պաշտպանելով, չենք ճկվում», – ասաց նա։

Ամստերդամը ընդգծեց, որ քայլ է անում Հայաստանի կառավարությանն ընդառաջ՝ պատրաստ լինելով քննարկումների։ Նա հիշեցրեց, որ ունի եկեղեցականների պաշտպանության մեծ փորձառություն և ներկայումս պաշտպանում է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու իրավունքները, որոնք, իր խոսքով, խախտվում են Կիևի վարչակազմի կողմից։

«Բոլոր հավատացյալները պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում։ Ցավոք, այսօր աշխարհում մի շարք երկրներում եկեղեցին ենթարկվում է հարձակումների։ Իմ կարծիքով՝ չկա ավելի սուրբ պարտք, քան եկեղեցու և իրավունքի գերակայության պաշտպանությունը։ Տարիքի հետ եկեղեցին և կրոնը ավելի մեծ տեղ են գրավում մարդու կյանքում», – նշեց նա։

Այցի քաղաքական նշանակությունը

Ամստերդամի այցը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կալանավորված հոգևորականների և Սամվել Կարապետյանի պաշտպանությունը, ըստ աղբյուրների, լուրջ մտահոգություն են առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վաշինգտոնից արդեն հնչում են մտահոգություններ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետի փաստահավաք աշխատանքը կարող է զգալի ազդեցություն ունենալ՝ ստեղծելով խնդիրներ վարչապետի համար միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում։

Մասնագետները նկատում են, որ իշխանությունների համար կա միայն մեկ ճանապարհ՝ պահպանել իրավական և բարոյական նորմերը և հրաժարվել հանիրավի հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ընդդիմախոսը հոգևորական է, խոշոր գործարար, թե շարքային քաղաքացի։