Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ Ասրյան
Հրապարակավ դիմում եմ հազարավոր մեր ա՛յն հայրենակիցներին, որոնց Սամվել Կարապետյանն առանց հաշվարկների, առանց ակնկալիքների տարիներ ի վեր ցուցաբերել է նյութական և ոչ նյութական բազմաթիվ աջակցություններ.
ո՞ւր եք, ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ օրինական գործողություններ չեք իրականացնում, ո՞ւմ եք սպասում, ումի՞ց եք վախենում, թե՞ մտածում եք, որ ձեր կողմից մեկ-երկու անգամ գրված ֆեյսբուքյան ստատուսները կամ ԶԼՄ-ին տված հարցազրույցները լիարժեք բավարար են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։
Բոլորդ ուշադիր լսե՛ք ինձ.
Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում միանշանակ հաղթելու է քաղաքական ա՛յն ուժը, որի Առաջնորդը, կամավոր հիմունքներով, մասնակցել է Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր պատերազմներին և միշտ, իր կյանքի գնով, պաշտպանել է Հայաստանը, Արցախը և Հայ ժողովրդին, ու հենց ԱԺ առաջիկա ընտրությունների հաղթանակից հետո էլ այդ քաղաքական ուժը Հայաստանի նոր Ազգային Ժողովում իրականացնելու է Սահմանադրական փոփոխություններ՝ կապված ՀՀ Նախագահ ընտրելու կարգը փոխելու, ինչպես նաև ՀՀ նախագահի լիազորություններն ընդլայնելու հետ, որին անմիջապես հաջորդելու է մեծանուն Հայորդի Սամվել Կարապետյանին նույն Ազգային Ժողովում Հայաստանի նոր նախագահ ընտրելու պատմական իրողությունը:
Հայաստանի տնտեսության մեջ բազմահազար աշխատատեղեր ստեղծած, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային հովանավորչական բազմահազար ծրագրեր իրականացրած, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալական բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչած, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր Մոլորակի տարբեր անկյուններում, Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահած և պաշտպանած՝ «Տաշիր» ընկերության հիմնադիր, հայրենատեր Հայորդի Սամվել Կարապետյանը, այո՛, քաղբանտարկյա՛լ է․ Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։
ԱՍՏՎԱԾ միշտ պահպանի Հայաստանը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան