Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այժմ էլ նոր դավադրություն են մտածել՝ ուղղված լրատվամիջոցների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դեմ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր դեմ հիմնական կռվող ուժերից մեկը լինելու է ազատ մամուլը։ Մեծամասամբ լրագրողներով ձևավորված փաշինյանական թիմը 7 տարվա ընթացքում անընդհատ փորձել է ճնշել ազատ խոսքը, լրատվամիջոցներին, բայց վերջիններիս հաջողվել է գոյություն պահպանել, նաև զարգանալ՝ շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև որոշակի անկախ ֆինանսավորման, որի դեմ Փաշինյանն ու իր թիմը առանձնապես չեն կարողացել պայքարել։
Այժմ, հիշեցնենք, Փաշինյանը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անունով հիմնադրամ է ստեղծել, որով փորձելու է կասեցնել տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև գովազդի տրամադրումը անկախ լրատվամիջոցներին։ Մասնավորապես, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ հիմնադրամում հիմնականում զբաղված են լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները ճշտելով և տարբեր գովազդատուների սպառնալով դադարեցնել ֆինանսավորումը, հակառակ պարագայում խնդիրներ կունենան հարկայինի հետ։ Շատերն, իհարկե, հրաժարվել են կատարել գործող իշխանությունների պահանջները, որոշ մասն էլ հասկանում է, որ եթե իրենք գովազդ չտան անկախ լրատվամիջոցներին, առավելապես իրենք են տուժելու, այլ ոչ թե ԶԼՄ-ները կամ հենց փաշինյանական թիմը, ուստի և օբյեկտիվորեն մերժել են գործող իշխանություններին։
Չի բացառվում, որ առաջիկայում ազատ մամուլի դեմ բռնաճնշումներն ավելի լայն թափ ստանան։ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է փակել հիմնական առաջատար լրատվամիջոցները, որպեսզի այդ կերպ խափանի օբյեկտիվ տեղեկատվության մատուցումը հանրությանը։
Լիլիթ Խաչատրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան