Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա Ավթանդիլյան
Քաղաքականություն

Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Շատ ուշադիր, մի քանի անգամ կարդացի մի քանի օր առաջ Վաշինգտոնում հրապարակված թուղթը, որը Նիկոլը համարում է «պատմական աննախադեպ ձեռքբերում» և փորձեցի հասկանալ, թե այդ ի՞նչ «պատմականության» մասին է խոսում և ո՞րն է այն «ձեռքբերումը», որն այդքան ոգևորել է իշխանական պլեադային։

Հիշյալ փաստաթղթում հստակ նշվում է, որ Հայաստանով դեպի Նախիջևան անցնող 42 կիլոմետրանոց հատվածը, որն իրականում միջանցք է, չնայած փաստաթղթում կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա» (“Trump Route for International Peace and Prosperity” — TRIPP), 99 տարով տրվում է ամերիկյան վերահսկողության (այսինքն Իլհամի այն պահանջը, որ ասում էր, թե «միջանցքում հայի երես չտեսնեմ» փաստացի բավարավում է)։

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է որպես կողմ այդ փաստաթղթի տակ ստորագրում նաև Ալիևը։ Տրամաբանական է, որ եթե որևէ կողմը փաստաթղթի տակ դնում է ստորագրություն, ապա ոչ միայն շահագրգռվածություն ունի, այլևհստակ փայատեր է։ Հրապարակված փաստաթղթից պարզ է, որ ամերիկացիներն այնտեղ ներդրումներ են կատարելու, դրա համար էլ ստորագրում են, իսկ Ալիևը, ով բավական խելք ու հաշվենկատություն ունի, հենց այնպես, հրճվանքով, փաստաթղթի տակ իր ստորագրությունը չէր դնի։

Մյուս առանցքային դրվագը, որը նույնպես չգտա փաստաթղթի ոչ մի տողում, վերաբերում է կողմերի փոխադարձության սկզբունքին։ ՀՀ-ով անցնող հատվածում անվտանգությունն ապահովում է ԱՄՆ-ը՝ հանձինս Թրամփի ստորագրության, սակայն որևէ տեղ չի արձանագրվում, թե, օրինակ, Նախիջևանից մինչև Երասխ հատվածում ո՞վ է ապահովելու հայերի անվտանգ շարժը․ Ադրբեջա՞նը, թե՞ թուրքական պահնորդական որևէ կառույց։ Հստակ բացակայում է նաև պարզաբանումը այսպես կոչված «միջին միջանցքի» վերաբերյալ, որը Նիկոլն այդքան թմբկահարում է։

Հաջորդ, մեղմ ասած, մտահոգությունս վերաբերում է այն հանգամանքին, թե, ի վերջո, երբ Նիկոլը հայտարարում է, թե սա «փոխադարձ հայելային փաստաթուղթ է և ազդում է երկու կողմերի վրա», ապա մենք, այսքան զիջում ու հետքայլ անելով, ի՞նչ ենք ստանում փոխարենը։ Ադրբեջանն ի՞նչ զիջեց և ի՞նչ հետքայլ արեց։ Փաստաթղթում չկա ոչ մի կետ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշելու, ոչ մի տառ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներից դուրս գալու մասին, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ վերադարձի մասին։
 
Փոխարենը Ալիևը իր խոսքում այս օրերի ընթացքում հստակ ընդգծում էր, որ Նիկոլը «տնային աշխատանք ունի անելու՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ», այսինքն՝ հերթական անգամ սեփական ինքնիշխանությունը Ալիևի ոտքերի առաջ դրած Նիկոլը գլուխ է գովում «սերունդների համար խաղաղություն բելելու» դրվագով։
 
Հանկարծ չմտծեք, թե խաղաղությանը դեմ եմ, բնավ, այն պետության համար գերկարևոր է ու պարտադիր, բայց դա թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, որ վրադ ծիծաղեն, ծաղրեն ու հեգնեն, այլ փորձում հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է։
 
Ասեմ՝ «վաշինգտոնյան մուրհակը» «պատմական» է այնքանով, որ այն վերջ է դնում ՀՀ ինքնիշխանությանը, ամբողջովին փակում Արցախի էջը, Ադրբեջանին դարձնում տարածաշրջանային գիգանտ, իսկ որպես «ձեռքբերում»՝ Նիկոլն իր համար ապահովեց ներքաղաքական հարցերում ավելի «գազ տալու» և սեփական աթոռը հերթական անգամ պահելու փայլուն հնարավորություն։