Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է
Քաղաքականություն

Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Արդեն մի քանի օր է անցել այն պահից, երբ Փաշինյանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, անփորձությամբ, «թիվ մեկ կաբինետ» հրավերով կուրացած լինելու կամ մոլորության մեջ ընկնելու հետևանք, ստորագրեց մի թուղթ, որի համաձայն պետք է կյանքի կոչվի հենց այն արտատարածքային Զանգեզուրի միջանցքը, որի բացման համար երկար ժամանակ պայքարում էին Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստաթուղթը, որը նույնիսկ խաղաղության պայմանագիր չէ, պարունակում է միակողմանի պարտավորություններ Հայաստանի կողմից՝ ապահովելու Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությունը իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Անխոչընդոտ՝ և վերջ։

Թվում էր՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանա իր սխալը, որի մասին չեն խոսել միայն ամենաալարկոտը, ժամանակն է փորձել «իրավիճակը ետ շրջել»։ Բայց ոչ։ Փաշինյանն ու իր թիմը համառորեն շարունակում են ներկայացնել իրավիճակը այնպես, կարծես ոչ մի վատ չի բան չի պատահաել։ Ի՞նչ կա որ, «Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այժմ ԱՄՆ-ն է» (մեջբերում ՝Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից)։ Փոխարենը Փաշինյանը , ինչն, անկասկած, «բարելավում է Հայաստանի միջազգային իմիջը»։

Ավելին, իշխող կուսակցությունը մեկ պահանջում է, մեկ՝  աղաչում, որ քաղաքացիները հավատան միայն կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և չօգտվեն այլ աղբյուրներից, նույնիսկ եթե դրանք ամենահարգվածն ու վստահելին են՝ եթե դրանք քննադատում են Փաշինյանի որոշումը։ Ինչպես ասում են՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացե՛ք մեզ»։ Պակասում է միայն Սիմոնյանի ուղերձն է՝ ղեկավեթե առողջ բանականությունը հուշում է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը ձախողում է, ապա անջատե՛ք ձեր բանականությունը, քանզի այն մասնակցում է հիբրիդային պատերազմին։

Փաշինյանը պնդում է, որ քանի որ համաձայնագրում «միջանցք» բառը չի օգտագործվում, ուրեմն խոսքը միջանցքի մասին չէ։ Սա պարզապես փայլուն փաստարկ է, որը արժանի է մտնել տրամաբանության բոլոր դասագրքերի մեջ։ Բացի այդ, վարչապետն ու իր շրջապատը կրկնում են, որ քանի որ փաստաթղթում կան «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը (անկախ համատեքստից), ուրեմն ամեն ինչ  կլինի Հայաստանի համար։

Բայց եկեք նորից նայենք հռչակագրի այդ կետին. «Մենք կրկին հաստատեցինք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապի ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը նախատեսում են անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով»։

Ուշադիր կարդանք։ Առաջին նախադասությունը, որտեղ խոսվում է իրավազորության հարգանքի և այլնի մասին, ընդամենը խոսքեր են հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ առանց կոնկրետության։  Մի՞թե մեր ղեկավարները չեն կարդում :Իսկ կոնկրետությունը գտնվում է երկրորդ նախադասությունում, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։ Հայաստանը ստանում է «փոխադարձ օգուտներ», ինչը կրկին ընդհանուր ձևակերպում է և չի երաշխավորում փոխադարձության այն սկզբունքը, որի մասին Փաշինյանը գոռում էր եռակողմ հանդիպումից առաջ։

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, մեր իշխանությունները պետք է դադարեցնեն մոլորեցնել հայ հասարակությանը և հստակ ու ճշգրիտ պատասխանեն հետևյալ հարցերին, որոնք ամենուր հնչեցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը.

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը Հայաստանի տարածք։
  2. Արդյո՞ք ադրբեջանցիները անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական բեռների զննությունը, որոնք մուտք են գործում Հայաստանի տարածք։

Բայց երբ լրագրողները այս հարցերը ուղղում են իշխանության ներկայացուցիչներին, նրանք կամ շփոթված մրմնջում են անիմաստ բաներ, կամ կոպտորեն արձագանքում են (թե՝ նման հարցեր տալը՝ հիբրիդային պատերազմի մաս է ընդդեմ ՀՀ կառավարության)։ Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը խոստովանեց, որ հնարավոր են ժամանակակից պարզեցված տեխնոլոգիաներ անձնագրային և մաքսային հսկողության համար, ինչը տվյալ համատեքստում ենթադրում է, որ սահմանը անցնելու համար ադրբեջանցիներին բավական կլինի պարզապես հպել տրանսպոնդերով կամ նման բանով, իսկ լիարժեք զննություն և հսկողություն չի լինի։

Իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի կոնկրետ են արտահայտվում. «Բաքուն բազմիցս պնդել է, որ որևէ մաքսային և սահմանային կետ չպետք է լինի՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն որևէ մեկի հետ Հայաստանում: Մեծ գոհունակությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ընդունել է մեր պետության ղեկավարի այս պահանջը։ Այսպիսով, ստորագրված համատեղ հռչակագրում հաստատվում է անխոչընդոտ երթևկման ապահովումը մեր երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ուստի՝ ով ինչ էլ ասի կամ գրի սոցիալական ցանցերում, Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն էլ վկայում են, որ թուրքերն ստացել են այն, ինչ ցանկանում էին։

Հնարավո՞ր է դեռ փրկել իրավիճակը։ Այո, եթե հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ հասարակությունը չի խաբվել՝ իշխանությունների ձախողումը քողարկելու և Սյունիքի հանձնումը «խաղաղարար ջանքի» տակ սղցնելու փորձերին։ Անհրաժեշտ է, առնվազն, իշխանություններին տալ ավելի անհարմար հարցեր։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է, և իշխանությունները չեն կարող պարզապես անտեսել քաղաքացիներին։

Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք Հայաստանի տարածքի շատ կարևոր հատված՝ առանց փափուկ ձևակերպումների։