Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե դիվանագիտական խոշոր ձեռքբերումներ են գրանցել Վաշինգտոնում, Ադրբեջանը կրկին ապացուցում է, որ որևէ ցանկություն չունի հրաժարվելու իր իսկ նախապայմաններից։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ «Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում՝ իսկ հայկական կողմն ինքը հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ այնտեղից կհանվեն։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների հանդեպ», - նշել էր Ալիևը։

Թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունը մեկանգամա հայտարարություն է՝ ուղղված ներքին լսարանին, բայց և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը երեկ հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հավելյալ քայլեր են անհրաժեշտ, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը հաստատեց, որ փաստաթղթի ստորագրման և վավերացման համար հավելյալ քայլեր են անհրաժեշտ։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու նպատակով», - նշել է Ամիրբեկովը։

Հերթական անգամ սա փաստում է, որ Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից։ Ավելին՝ Վաշինգտոնում դրանց մեծ մասի բավարարումից հետո էլ անգամ մտադիր չէ որևէ փոխզիջում անել։ Իսկ Հայաստանի իշխանությունները գլխահակ կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, ըստ էության, ապացուցելով իրենց կոլաբորացիոնիստական բնույթը։

Լիկա Ասլանյան