Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»
Քաղաքականություն

Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության ձեռքբերում, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, իրականում պարունակում է վտանգավոր կետեր․ բացակայող սահմանային քարտեզը, պաշտպանական հնարավորությունների սահմանափակումը և «անջատողականության» ու «ծայրահեղականության» աղոտ ձևակերպումները կարող են դառնալ նոր տարածքային պահանջների, իրավական ճնշումների և անվտանգային սպառնալիքների հիմք՝ Հայաստանի և Արցախի համար։

Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մանիպուլացնել հանրությանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում ներկայացնելով, մինչդեռ այն ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, նախաստորագրված տեքստում բազմաթիվ ականներ կան։ Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Ըստ Սուրենյանցի, 1-ին և 6-րդ հոդվածներով նշվում է փոխադարձ ճանաչման հռչակման մասին, բայց սահմանազատումը թողնված է ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ «Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, թե համաձայնագրի ևս երկու հոդվածներ՝ 8-րդն ու 9-րդը՝ «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: «Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- ընդգծել է Սուրենյանցը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, թե Վաշինգտոնում ստորագրված խայտառակ գործարքը, դրան նախորդած և հաջորդած իշխանական քարոզչամեքենայի աղմուկը գալիս են ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով, և այդ խոստումներով իրենց դեռ միամտաբար հավատացող, թեև օր օրի պակասող քաղաքացիներին կերակրելով։ «Մեզ այլ բան չի մնում, քան հետևողական պայքարել այս գործակալակույտը իշխանությունից հեռացնելու համար»,- շեշտել է Չալաբյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ «Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ Խոսելով ռիսկերի մասին, նա ընդգծել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ․ «Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից։ «Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում»,- նշել է Զուրաբյանը։

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որքան էլ այն փորձ է արվում ներկայացնել որպես խաղաղության սկիզբ, իրականում ավելի շատ հիշեցնում է Հայաստանի համար բացված նոր վտանգների ճանապարհային քարտեզ։ Քարտեզների, հստակ սահմանների և իրական անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև միակողմանի սահմանափակումները, Ադրբեջանի համար հստակ առավելություններ և խթան են ստեղծում՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս պայմաններում խաղաղության մասին խոստումները մնում են ոչ թե երաշխավորված քաղաքական փաստ, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ներքին լսարանի համար, որի հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։