Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն օկուպացված Արցախի տարածքում երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։ Փաստացի, Ադրբեջանը սկսել է ամբողջ թափով յուրացնել օկուպացված Արցախի տարածքը, հասկանալով, որ նավթի գների նվազմանը, ինչպես նաև հանածո վառելիքի ազդեցության պակասեցմանը զուգահեռ, աշխարհում շատ ավելի մեծ կարևորություն են ստանալու հանքահումքային պաշարները։ Ուստի և մեր հարևան թշնամական երկիրը ամբողջ թափով զարգացնում է հանքարդյունաբերությունը, մյուս կողմից էլ փորձում է Հայաստանին թուլացնել տնտեսապես՝ հարվածներ հասցնելով Հայաստանի հանքարդյունաբերությանը։

Բազմիցս նշել ենք, որ այդ հարցում Ադրբեջանին օգնում են որոշ վայ-բնապահպաններ, որոնք շահագործելով անկեղծ և ազնիվ մարդկանց մղումները, խաբում են շատ դեպքերում, կեղծ եզրակացություններ տրամադրում, ինչն էլ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հանքարդյունաբերական հսկաների դեմ, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, փորձելով տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն և այլ հանքարդյունաբերական կազմակերպություններ իբր վտանգում են շրջակա միջավայրը։

Հենց հայաստանյան այդպիսի կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների ահազանգերի հիման վրա էլ Բաքուն պայքարում է հայկական հանքարդյունաբերության դեմ, իսկ դա, նշենք, Հայաստանի բյուջեի մի ահռելի հատվածն է, որի շնորհիվ են կառուցվում ճանապարհներ, գնվում զենքեր, վճարվում աշխատողների աշխատավարձերը և թոշակները։ Իրենց բնապահպան ներկայացնող անձանց մի խումբ էլ ամեն գնով փորձում է վնասել ցանկացած հանրային լսում՝ հայաստանյան որևէ հատվածում հանքերի արդյունահանման վերաբերյալ։ Հենց ամենաթարմ օրինակը երեկ Քարաբերդ գյուղում հանքի գործով հերթական հանրային լսումն էր, որտեղ գրեթե բանը հասել էր ծեծկռտուքի։ «Զով-գուժ» ընկերության ներկայացուցիչը ներկայացնում էր Քարաբերդում ոսկի որոնելու իրենց մտադրությունը, իսկ Երևանից և այլ վայրերից Քարաբերդ ներկայացած «բնապահպանները», գոռգոռոցներով և աղմուկի միջոցով, փորձում էին տապալել հանրային լսումը։

Որպես բնապահպան ներկայացողների մեջ հիմնականում արտերկրից՝ այսպես կոչված «սորոսական» կառույցներից գումարներ ստացողներն են, ինչպես նաև այն անձինք, որոնք խնդիրներ են ունեցել, օրինակ՝ ԶՊՄԿ-ի կամ այլ հանքարդյունաբերական ընկերությունների հետ և այժմ էլ փորձում են իրենց վրեժը լուծել՝ վնասելով Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Մինչ ադրբեջանցիները նոր հանքերի հետախուզման վրա շեշտադրում են անում՝ ահռելի միջոցներ ծախսելով, Հայաստանում շարունակում են տապալել լսումները, կեղծ զեկույցներ ներկայացնել, այդ թվում՝ միջազգային կառույցներին, որտեղ չափազանց զգայուն են վերաբերվում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։ Արդյունքում մարդիկ, որոնք բոլորովին իրական կապ չունեն բնապահպանության հետ, թե՛ ոլորտին են վնասում, և թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ արդյոք այդ «վայ-բնապահպանները» ֆինանսավորվո՞ւմ են Ադրբեջանի կողմից, քանզի միայն Բաքվին է ձեռնտու դրանց արածը։

Արմինե Կիրակոսյան