Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտնել է, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։ Մոտ 2 ամիս կալանքի տակ գտնվող գործարարը նամակ է հղել, նշել, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը։ «Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին»,- գրել է նա, հավելելով՝ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը, որի կարիքը բոլորը զգում են այսօր։

Շարժումն, ի դեպ, ուշագրավ մարտավարություն է ընտրել, այն բացառում է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների քաղաքական թիմերի հետ առաջիկա ընտրություններին կոալիցիայով մասնակցելու հնարավորությունը։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում այս մասին Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նշել է, թե նախընտրական ձևաչափով դիտարկելու են միայն երիտասարդ, նոր ստեղծվող ուժերի հետ համագործակցությունը։ «Մեր քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր մոտակա ժամանակաշրջանում, ինչպես նաև մինչև ընտրությունները կոալիցիոն ինչ-որ պայմանավորվածություններ, քանի որ մեր ուղին տնտեսական ուղղվածության է, և մեր տեսլականները ՀՀ-ում դեռ որևիցե ուժ չի առաջարկում»,- ընդգծել է նա։

Փաստացի, Սամվել Կարապետյանի շարժումն այսկերպ գործող իշխանություններին զրկում է «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահելու հնարավորությունից, իսկ դա փաշինյանական իշխանության առանցքային թեզն էր ընտրապայքարում։

Ի դեպ, այսօր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց։ Ժամեր տևած լսումներից հետո նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ «Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով»,- նշել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Մարիա Սարգսյան