Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը
Վերջին շաբաթներին մի քանի լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել, դիրքային բարելավում է իրականացրել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բոլոր դեպքերում հարցումներին պատասխանել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ԶԼՄ-ները ահազանգեր է ստացել, որ Ջերմուկի հայկական դիրքերում զորքերի հետքաշմանը բնորոշ շարժ էր նկատվում, իսկ ադրբեջանական կողմը բավական առաջ է եկել չեզոք հատվածում և նոր դիրքեր կառուցել։ Հայաստանի զինված ուժերը դրանց դիմաց մի քանի նոր դիրքեր են տեղակայել արդեն Հայաստանի հատվածում։
Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում այն այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիր են նախաստորագրում՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը համառորեն հերքում է բոլոր տարածված տեղեկությունները, անկախ նրանից դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
Փաստացի, այս անգամ ևս գործ ունենք պաշտոնական գերատեսչության հանցավոր անփութության կամ էլ հանցավոր գործունեության հետ, երբ հակառակորդին թույլ են տալիս ավելի լավ տեղավորվել Հայաստանի տարածքում, փոխանակ նրանց դուրս շպրտելու, իսկ փաշինյանական իշխանությունն էլ ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ավելին, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մի քանի անգամ հարցերին պատասխանել է, որ հայկական կողմը ուժային գործողություն չի իրականացնելու իր սեփական ինքնիշխան տարածքը ազատագրելու ուղղությամբ։
Լիանա Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան