Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե առաջիկայում ժամանելու է Հայաստան, ապա մի քանի շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն է մեկնելու Մոսկվա։ Օվերչուկը բացահայտ հայտարարել է, թե իր այցը և քննարկելիք հարցերը կապված են Վաշինգտոնում՝ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ ստորագրված մի քանի համաձայնագրերի հետ։ Ըստ ռուսական կողմի՝ այդ համաձայնագրերը ակնհայտորեն հակասում են ԵԱՏՄ կանոնադրությանը և չի բացառվում, որ ընդհուպ հայկական կողմին դուրս հրավիրեն ԵԱՏՄ-ից՝ միջազգային պայմանագրերը չկատարելու պատճառով։

Հիշեցնենք՝ երեկ կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի 43-րդ նիստը, որին մասնակցել են միության անդամ երկրների վարչապետները, բացառությամբ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ով, ըստ պաշտոնական տեղեկությունների, արձակուրդ էր գնացել, իսկ նրա փոխարեն Չոլպոն-Աթա էին գործուղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես «Նեզավիսիմայա գազետան» նշում է, որ Զանգեզուրի միջանցքը, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն, և որով ճանապարհի վերահսկողությունը 99 տարով կարող է հանձնվել Միացյալ Նահանգներին, ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ-ի օրենսդրությանը։

Ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը ԵԱՏՄ-ի անկյունաքարն է։ Զանգեզուրի միջանցքի համատեքստում դա նշանակում է, որ Նախիջևանից Ադրբեջան մուտքի ու Ադրբեջան ելքի մոտ պետք է տեղադրվեն մաքսակետեր, որոնցում կգործեն ԵԱՏՄ շրջանակում սահմանված միասնական մաքսատուրքերը։ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան չի ապահովում մաքսակետեր։ Սակայն, եթե Թրամփը իր վերահսկողությունը հաստատի, դա կդառնա ԵԱՏՄ կանոնադրության ուղղակի խախտում։ Եվ այդ դեպքում, ըստ պարբերականի, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի հետ գործընկերության և ԵԱՏՄ-ին անդամակցելու միջև։

Վարդուհի Աբովյան