Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից

Այսօր Երևան է ժամանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա գրասենյակի փոխանցմամբ՝ այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է, հատկապես՝ առևտրի ոլորտում։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Մինչ այցը Փեզեշքիանը խորհրդակցություն է անցկացրել Իրանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Քննարկման թեմայի առանցքում, իհարկե, եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի մասին վերջին համաձայնագիրը՝ շեշտադրելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը։

Փեզեշքիանը Երևան է ժամանում Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից տասը օր անց։ Ընդ որում, եթե Իրանի աշխարհիկ իշխանությունները որոշակի զուսպ են արձագանքում այդ համաձայնագրին, ապա երկրում գլխավոր դերակատարություն ունեցող հոգևոր իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս բավական կոշտ դիրքորոշումներով՝ գրեթե սպառնալիքի լեզվով։

Նախքան Փեզեշքիանի այցը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանը մեր և տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար ունի զգալի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն։ Մենք բաց աչքերով հետևում ենք զարգացումներին», -ասված է Բաղայիի հայտարարության մեջ։

Ըստ ամենայնի, հայկական կողմին դեռևս չի հաջողվել ամբողջությամբ փարատել Թեհրանի մտահոգությունները։ Թեպետ Փաշինյանը օրերս հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցին, իսկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը գործուղվել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Իրանի արտգործնախարարի, այլ պաշտոնյաների և հոգևոր առաջնորդի խորհրդականների հետ։

Այս ամենի ֆոնին Փեզեշքիանը Հայաստան է գալիս՝ անձամբ Փաշինյանից պատասխաններ ստանալու և, ըստ այդմ, Իրանի դիրքորոշումները հստակեցնելու համար։

Մերի Ներսիսյան