Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք Քերոբյան
Քաղաքականություն

Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներդրումային միջավայրի բարելավումը, արտերկրի բիզնես շրջանակների մոտ երկրի հեղինակության բարձրացումը և զբոսաշրջությունը խթանելը միշտ էլ առանցքային թեմաներ են եղել ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի տնտեսական և ներքաղաքական օրակարգում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք իրական քայլեր կատարվում են նշված ուղղություններով։ Խնդիրն այն է, որ այս հարցում Հայաստանում իշխանություններն առաջնորդվում են լուն ուղտ շինելու քաղաքականությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր փոքր իրադարձություն ներկայացնել որպես աշխարհացունց և աննախադեպ իրադարձություն։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոշոր համերգներ Հայաստանում եղել են միշտ, ընդ որում՝ անհամեմատ մեծ ընդգրկումներով: Իրականում համերգներին մասնակցությունը երկրի բնակչության իրական տրամադրությունների ու տրամադրվածությունների արտահայտիչ չէ, հասարակությունը միշտ էլ մասնակցել է տարբեր միջոցառումների, համերգների, բայց դա երբեք չի նշանակել, որ մարդիկ երջանիկ են երկրում կատարվածով, գոհ են իշխանություններից ու նրանց արածներից: Բայց հասկանալի է, որ ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը փորձելու է PR քաղել ոչ միայն ամեն մի համերգից, ամեն մի միջոցառումից, այլև նույնիսկ ամեն մի կատարված երգից: Ու դա անելու է բոլոր մեթոդներով:

Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված հանրությանն այնպես ներկայացվեց, թե նրա «աննախադեպ» համերգը տեղի է ունենալու Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգի փոխարեն, որի համար կառավարությունը մեծ գումար էր տրամադրել։ Ըստ այդմ, կառավարությունը Լոպեսի համերգի համար 6 միլիոն դոլար գումար տրամադրեց։ Ու այնպես էլ չէ, որ Լոպեսը առանձնահատուկ գալու էր միայն Հայաստան՝ համերգով հանդես գալու. ուղղակի տարածաշրջանային տուրի շրջանակներում կատարված այց-համերգ էր։ Իհարկե, լավ է, որ նման մակարդակի երաժիշտը այցելում է Հայաստան, հակառակը պնդողների պահվածքն էլ է անհասկանալի: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչու է նման ահռելի գումար տրամադրվում պետբյուջեից: Ու պատահական չէ, որ մեծ քննադատության ալիք սկսվեց կառավարության հասցեին, թե այդ 6 մլն դոլարը կարող էր ծախսվել ավելի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ Հայաստանում նման հրատապ խնդիրների պակաս չկա։ Առավել ևս, որ գումարների «հետվերադարձի» առումով այնպիսի անհեթեթ թվեր են շրջանառվում, որ կասկածներն ու քննադատությունն ավելի է մեծանում: Սակայն խոսքը նույնիսկ այդ մասին չէ:

Բանն այն է, որ այս ֆոնի ներքո իշխանական քարոզչությունը փորձում է ամեն կերպ արդարացնել համերգի կազմակերպումը, թե դա նպաստում է Հայաստանի ճանաչելիության տարածմանը, երկրի հեղինակության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը։ Իշխանությունների այդ պնդումների մեջ որոշակի ճշմարտության հատիկ, իհարկե, կա. ի վերջո, շատ երկրներ են այդ ճանապարհով նշյալ գործոններում շահել, այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը: Սակայն մի կողմից՝ ծայրահեղ չափազանցվում է այս համերգի նշանակությունը, մյուս կողմից՝ իշխանությունները արդարացնում են մեծ գումարների ծախսումը պետական բյուջեից միայն այն դեպքում, երբ դա միայն իրենց է ձեռնտու։

Ինչպես միշտ՝ իշխանությունների պահվածքը ավելի շատ միտված է քարոզչական շղարշ ապահովելուն, թե իրենք լրջորեն մտածում են երկրի հեղինակության, զբոսաշրջության և ներդրումային միջավայրի մասին։ Իսկ իրականության մեջ՝ «գետնի վրա» նրանք այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք շատ լուրջ վնաս են հասցնում երկրի հեղինակությանն էլ, ներդրումային միջավայրին էլ։ Հազարապատիկ ավելի մեծ վնաս, քան ակնկալվում է օգուտ ստանալ նշյալ համերգից: Օրինակ՝ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց քաղաքական հետապնդումները համատարած բնույթ են կրում։ Այս իրողությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի միջազգային հեղինակության խարխլման համար։ Եթե Լոպեսի համերգով պայմանավորված՝ Հայաստանի անունը մի քանի անգամ կարող են դրսում լսել, ապա քաղաքական հետապնդումների ու ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասով Հայաստանն անընդհատ միջազգային ուշադրության կենտրոնում է բացասական առումով։

Իշխանությունները մի պրակտիկա են ստեղծել, որ Հայաստանում անգամ կրոնական ազատություններն են խախտվում, և երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը անձամբ թիրախավորում է Եկեղեցին։

Իսկ նման երևույթները բնականաբար ազդում են նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։

Դրսից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից Հայաստանին ուղղված մեջքից հարված էր նաև պետականացման անվան տակ ՀԷՑ-ը խլելու գործընթացը։

Հիմա այսքանից հետո ո՞ր մի «դրսի» գործարարը շահագրգռված կլինի Հայաստանում ներդրում կատարելու և բիզնեսով զբաղվելու հարցում։ Բնականաբար, ՀԷՑ-ի օրինակը մշտապես մնալու է վանող գործոն Հայաստանի համար։

Իսկ ներդրումային միջավայրի հետ կապված ու, ընդհանրապես, Հայաստանի վարկի, հեղինակության վերականգնումը հեշտ գործ չէ. դրա համար հաջորդ իշխանություններից տարիների աշխատանք է պահանջվելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում