Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանը փակում է Արցախի էջը

Նիկոլ Փաշինյանը երեկ տեսաուղերձով դիմել է հանրությանը, ծավալուն ելույթում ադրբեջանական մի շարք նարատիվներ տարածել, փորձել ստվերել անկախության և Արցախի ազատագրության պայքարը, նաև հարմարվողականության, հանդուրժողականության և հանձնվելու ծպտյալ կոչեր արել։ Փաստացի, Փաշինյանն ու իր իշխանությունը լեգիտիմացնում են «հանուն խաղաղության» ամեն ինչ հանձնելու իրենց քաղաքականությունը։

Ելույթը, իհարկե, բազմաթիվ վտանգավոր ու դավաճանական թեզեր էր պարունակում, բայց ամենաստորաքարշը, ըստ էության, արցախյան շարժումից հրաժարվելու նրա համառությունն է։ Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։ «Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռևս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել»,- ասել է Փաշինյանն ու ծաղրել ՀՀ քաղաքացիներին, որոնք հեղափոխություն չարեցին. «Որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Փաշինյանը նաև ամեն գնով խոչընդոտում և խոչընդոտելու է արցախցիների վերադարձի հարցը, այդ պատկերացումներն իրատեսական չհամարելով։ Պնդելով, որ վերադարձի թեմայի արծարծումը վտանգավոր և վնասակար թեմա է՝ Փաշինյանը բռնի տեղահանված արցախցիներին կոչ է արել տնավորվել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես լիարժեք քաղաքացիներ։ Գեղեցիկ ձևակերպված բառերի ետևում իրականում Բաքվի ցանկությունների ամրագրումն է՝ ամեն գնով արցախցիներին զրկել իրենց տուն վերադառնալու հնարավորությունից, լեգիտիմացնել տեղահանումն ու էթնիկ զտումը։ Հաշվի առնելով, որ միջազգային գանգատներն էլ հետ են կանչվելու՝ ըստ էության, Փաշինյանը կատարում է Ադրբեջանի ամենաբաղձալի ցանկությունները՝ ի հաշիվ հայ ժողովրդի ու նրա շահերի։

Մելինե Մովսիսյան